Ուրեմն էս Արսեն Թորոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ» դեղամիջոցով. առողջություն մեր հեղափոխական նախարարին
Ուրեմն էս Արսեն Թորոսյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ» դեղամիջոցով։ Առողջություն մեր հեղափոխական նախարարին։ Բայց զավեշտը գիտե՞ք որն է․ Սեպտեմբերի 26-ին (պատերազմից մեկ օր պակաս) Արսեն Թորոսյանի նախարարությունը հայտարարեց, որ COVAX FACILTY-ի հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ 300 հազար հոգու համար։ Արժեքը 6 միլիոն 330 հազար դոլար է։
Խնդրեմ, ռուսական պատվաստանյութը կա, նախարարն արդեն պատվաստվել է ու իրեն լավ է զգում, սեպտեմբերի 26-ի դրությամբ էլ կար, փորձարկումներն անցել էր, մի քանի տասնյակ երկրներ հետաքրքրված էին դրանով, բայց մենք դրա համար չդիմեցինք։ Էդ ժամանակ դեռ պատերազմը չէր սկսել, ու մեզ համար կարևորը ոչ թե Ռուսաստանն էր, այլ Ամերի՛կան։ Վճարեցինք 6 միլիոն դոլարից ավելի մի պատվաստանյութի համար, որը ո՛չ լիցենզավորում ուներ, ո՛չ կիրառման թույլտվություն ու մինչև հիմա հանրությանը ոչինչ հայտնի չէ դրա մասին։
Բա Արսեն Թորոսյան ջան, սիրտդ պատվաստանյո՞ւթ էր ուզում, համբերեիր, մարտին, երբ պատվաստանյութը ձեռք բերեիք (եթե, իհարկե, էդ ժամանակ պատրաստ լինի), կպատվաստվեիր։
Մի անեկդոտ կա, մեկը գնում է ռեստորան, սնունդը դուրը չի գալիս, մենեջերին ա պահանջում, մատուցողն ասում ա՝ քիչ հետո կմոտենա, հարևան ռեստորանում ճաշում է։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից