Մեկնաբանություն

07.12.2020 13:56


Ադրբեջանցիները կառաջադրե՞ն Փաշինյանին Նոբելյան մրցանակի

Ադրբեջանցիները կառաջադրե՞ն Փաշինյանին Նոբելյան մրցանակի

Հատկանշական է, որ իշխանության մնալու առավել անկեղծ կոչերն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, հնչում են արդեն իսկ Կապանի, Գորիսի և Մեղրիի մեր հարևանների կողմից։ Թեև զարմանալի էլ չէ․ չէ՞ որ հենց նա է մինի-սուլթանատում հիմա հռչակվել ամենահաջողակ հայ գործիչներից մեկը․․․ Ադրբեջանի պատմության մեջ։ Իսկ հայաստանյան ներկայիս իշխանության պայմաններում և այսպիսի տեմպերով նրանք մի քանի ամիս հետո կհիշեն և՛ Զանգեզուրի, և՛ Մասիսի, և՛ Երևանի մասին։

Սակայն, ինչպես արդեն հարևան ժողովուրդն է անվանել՝ Նաթիգ Փաշաևին իշխանության ղեկին տեսնելու ցանկությունն ավելի շուտ կապված է ոչ թե մեզանից հետագայում է՛լ ավելի զիջումներ կորզելու, այլ ցավոտ նպատակադրմամբ մեզ որքան հնարավոր է նվաստացնելու հետ։

Բոլորին է հասկանալի, որ Փաշինյանի իշխանությունը ժամանակավոր է, հատկապես հիմա։ Իսկ հայերին վիրավորելու առիթները՝ ամեն օր մեր աչքը մտցնելով մեր խայտառակության սիմվոլին, հետագայում կարող է և չընձեռվեն։ Հենց դրա համար էլ Նիկոլը դարձել է ազերիների տարբեր ծաղրուծանակների առարկա՝ մինչև անգամ նրան ադրբեջանական սփյուռքի կողմից Նոբելյան մրցանակի ներկայացնելը Հարավային Կովկասում «խաղաղություն» հաստատելու համար։

Շանսերն, իհարկե, քիչ են, բայց սատանան գիտե։ Մեկ էլ տեսար։ Այդ մրցանակում քաղաքականությունն ավելի շատ է, քան դրա հանձնման բուն իմաստը։ Մեկ էլ տեսար Նիկոլի օտարերկրյա հովանավորները միջամտեն, օգնեն նրան Նոբելյան մրցանակ ստանալ, և այդ ժամանակ հայերը մեղք գործած կլինեն այդպիսի իշխանությունից հրաժարվելով՝ ոչ թե նախկինի նման․․․

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենը ինքներս մեզ համար մտորելու մեծ առիթ է։ Ինչպես տեսնում ենք, Նիկոլի պահով հասարակության դեռ որոշ հատվածի ցանկությունները համընկնում են հարևան ժողովրդի թեև ծաղրող, բայց դրանից ոչ պակաս անկեղծ նկրտումների հետ։

Սահակ Իզմիրլյան

Այս խորագրի վերջին նյութերը