Ինչու է Լևոն Տեր–Պետրոսյանը պահում Նիկոլ Փաշինյանի հետույքը
Լևոն Տեր–Պետրոսյանը կրկին տարերքի մեջ է։ Քանզի կրկին հնարավորություն է ստեղծվել զբաղվել «մուտիլովկայով», աչքի ընկնել փարիսեցիությամբ և դեմագոգիայի մաստեր–կլաս ցույց տալ։
Պարզվում է նա անհանգստացած է։ Կանխատեսում է քաղաքացիական բախումներ և կոկորդիլոսի արցունքներ թափում դրա համար։ 1996–ին նախագահի աթոռը խայտառակ ընտրակեղծիքներով պահած, տանկերը Երևան մտցրած ու ժողովրդի դեմ հանած, 2008–ի «մարտի 1–ը» հասունացրած ու 10 մարդու գլուխ կերած, կորոնավիրուսային կոտորածի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսների դեմ կռիվ տված Լևոն Տեր–Պետրոսյանը վախենում է, որ քաղաքացիական բախումներ ու արյունահեղություն կլինեն։ Ա՛յ, ա՛յ, ա՛յ․․․
Ո՞րն է Լևոն Տեր–Պետրոսյանի փորացավը
ՀԱԿ առաջնորդը չափազանց եսակենտրոն անձնավորություն է։ Նրա համար մարդիկ զրո են, մարդկային կյանքերը՝ ոչինչ։ Եթե հիմա սկսել է խոսել բախումներից ու մտավախություն հայտնել արյան թեմայով, նշանակում է՝ մի փորացավ ունի։
Լևոն Տեր–Պետրոսյանը վախեցած է։ Իր կաշվի համար։
Նա շատ լավ գիտի, որ Նիկոլ Փաշինյանի հեռանալուց հետո քննության է առնվելու ոչ միայն կապիտուլյացիան, այլ նաև կապիտուլյացիայի գաղափարական ակունքները։
Քիրվայականության գաղափարախոս Տեր–Պետրոսյանը վախենում է, որ ազգային ուժերն իշխանության գալուց հետո անպատասխան հարցեր չեն թողնելու և իրենց չեն պահելու 1998–ի իշխանափոխության ժամանակների պես։ Ահա այդ վախն էլ Տեր–Պետրոսյանին ստիպում է պահել կապիտուլյանտ Փաշինյանի՝ իր քաղաքական հոգեզավակի հետույքը։ Ոչինչ, որ Նիկոլի վարչապետության ամեն մի օրն աշխատում է Հայաստանի դեմ։
ՀՀ 1–ին նախագահը կոնտեքստից կտրել է Վազգեն Մանուկյանի՝ հանրահավաքում հնչեցրած խոսքերը և եզրակացրել, որ ընդդիմությունը գնալու է բախումների, մինչդեռ Մանուկյանը ճիշտ հակառակը՝ պնդել է, որ Նիկոլը պետք է խաղաղ ճանապարհով հեռանա, այլապես կհեռանա զոռով, ինչին ինքը դեմ է։
Տեր–Պետրոսյանն իր հոդվածում նաև մեղադրում է Նիկոլին, որ նա էլ է պատրաստ ամեն գնով պահել աթոռն ու գնալ բախումների։
Ստացվում է, որ ՀԱԿ տնօրենը բախումների համար մեղադրում է երկու կողմերին՝ պատասխանատվությունը կիսելով նրանց միջև, ինչն ակնհայտորեն ձեռնտու է Նիկոլին։
Ուշադրությո՛ւն դարձրեք․ Լևոն Տեր–Պետրոսյանն «էս գլխից» բախումների համար մեղադրում է նաև Վազգեն Մանուկյանին՝ դրանով իսկ հուշելով, որ Նիկոլը գնա բախումների։ Տեր–Պետրոսյանը բախումներ է դրդում՝ արտաքուստ ցույց տալով, թե, իբր, դեմ է դրան։
Ուշագրավն այն է, որ Տեր–Պետրոսյանը դեմ չէ, որպեսզի Փաշինյանը հեռանա։ Բայց նա դեմ է, որպեսզի Նիկոլից հետո իշխանությունն անցնի Մանուկյանի գլխավորած ժամանակավոր կառավարությանը։
Մանուկյանի վարչապետությանը դեմ է նաև թուրք–ադրբեջանական զույգը, քանզի հասկանալի պատճառներով ուզում են հնարավորինս երկար աթոռին պահել Նիկոլին։
Մանուկյանի վարչապետությանը դեմ են նաև Հայաստանում գործող սորոսաթուրքական գործակալան ցանցի անդամները և երդվյալ քիրվայականները՝ Վասակ Դարբինյան, Հովսեփ Խուրշուդյան, Արման Բաբաջանյան, Թաթուլ Հակոբյան, լևոնականներ, «ծռեր», Արթուր Սաքունց, Անդրանիկ Քոչարյան․․․ Մի խոսքով, 5–րդ շարասյունը։
Թուրքիան ուզում է մինչև վերջ տանել Հայաստանի կապիտուլյացիան՝ փորձելով ամեն գնով պահել Նիկոլին վարչապետի աթոռին։ Հայաստանյան քաղաքական պոռնիկները թուրքական այդ ծրագրի համար են ակտիվացել։

Հայկ Ուսունց