Լրահոս

07.12.2020 12:21


ՍԴՀԿ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

ՍԴՀԿ-ն պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Խայտառակ կապիտուլացիայից և դրան նախորդած, ինչպես նաև հաջորդած ողբերգական իրադարձությունների արդյունքում մենք կանգնած ենք պետականության կորստի առջև։
Հայրենազրկումը, տասնյակ հազարավոր փոխստականների առկայությունը, մեր տղաների գերի և անհայտ կորած լինելու հանգամանքը, ինչպես նաև ներքաղաքական խայտառակ լարվածությունը ամբողջացնում է այս ողբերգական պատկերը։
Պատմաքաղաքական հրամայական է, որ Հայաստաննն այս ծայրահեղ վիճակին հասցրած կառավարությունը և վարչապետ Փաշինյանը օր առաջ հրաժարական տան։
Ցանկացած օր Փաշինյանի ղեկավարությամբ էլ ավելի է արագացնում մեր պետականության անդունդ գլորվելու գործընթացը, միևնույն ժամանակ հրապարակում հանրահավաք անցկացնող քաղքական ուժերի հռետորաբանությունը էլ ավելի է սրում ներքաղաքական բախումների տանելու կործանարար հնարավորությունը։
Արդ ելնելով ստեղծված իրավիճակից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը պահանջում է.
1. Սահմանադրական ճանապարհով Ն. Փաշինյանի կառավարության հրաժարականը,
2. Խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում ժամանակավոր կառավարության ստեղծում, որը կարող աշխատել այն խորհրդարանի հետ, որը դե յուրե և դե ֆակտո այս պահին գոյություն ունի,
3. Սերտ համագործակցելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ ԶՈՒ-ն դուրս բերել առկա կոլապսային վիճակից Հայաստանի սահմանների անվտանգության ապահովման համար,
4. Արտաքին անվտանգության եւ կայունության հասնելով իսկ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,-ասված է ՍԴՀԿ հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը