Կարծիք

07.12.2020 11:46


Աթոռից կառչած պարտված թիմը կա՛մ սարսափում է դատաստանից, կա՛մ չունի այլևս էլեկտորատ

Աթոռից կառչած պարտված թիմը կա՛մ սարսափում է դատաստանից, կա՛մ չունի այլևս էլեկտորատ
Պարզագույն սիլլոգիզմ.
a) Պատերազմում պարտված և կապիտուլյացիա ստորագրած ուժը ասոցացվում է թուլության և ձախողման հետ՝ դառնալով պարտության և նվաստացումի սիմվոլ,
b) Պարտության սիմվոլը պարտավոր է հեռանալ (նույնիսկ եթե իրեն անմեղ է համարում, առավել ևս՝ եթե անկեղծ է իր հայրենասիրական մղումներում), որպեսզի հնարավորություն ընձեռնվի հանրությանը՝ չասոցացվել պարտության խորհրդանիշի հետ և չարմատավորել պարտվողի հոգեկերտվածքը,
c) Իր լեգիտիմության վրա վստահ քաղաքական ուժը, որևէ խնդիր չպիտի տեսնի՝ հրաժարական տալու և հետո նորից ընտրությունների միջոցով իշխանության գալու մեջ։
Պարտված թիմը, որը կառչած է աթոռից՝ կա՛մ սարսափում է դատաստանից, կա՛մ հստակ գիտակցում է, որ այլևս չունի էլեկտորատ, կա՛մ իր առջև խնդիր է դրել՝ հողերը տալուց հետո հանրությանը ժառանգել պարտվողի հոգեբանությունը՝ դրանով իսկ ապացուցելով, որ իրենք դավաճան են, և եկել էին իշխանության՝ իրագործելու սրիկա դավաճանական այս ծրագիրը...
Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը