Լրահոս

07.12.2020 10:59


25 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 407 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

25 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 407 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 407 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 142 344-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 7 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 25 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2939-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 880 է, ընդհանուր առողջացածներինը՝ 117 649 փաստացի բուժվողներինը՝ 21 756: Մեկ օրում արվել է 1349 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 530 225 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը