Կարծիք

07.12.2020 10:25


Նիկոլենց քարոզչության մի շատ կեղտոտ հնարքի մասին էլ գրեմ. «թույլ հույս» կդնեմ դրա անունը

Նիկոլենց քարոզչության մի շատ կեղտոտ հնարքի մասին էլ գրեմ. «թույլ հույս» կդնեմ դրա անունը
Նիկոլենց քարոզչության մի շատ կեղտոտ հնարքի մասին էլ գրեմ. «թույլ հույս» կդնեմ դրա անունը։
Կարևոր պահերին մարդկանց ինչ-որ գործողություններից հետ պահելու, գործելու կամքը պարալիզացնելու ձև է...
Օրինակ՝ սկզբից հայտարարում են, որ Բերձորը չեն հանձնելու, հետո հայտարարում են, որ հանձնելու են, հետո թույլ հույս են տալիս. «սպասեք, դեռ բանակցում ենք», վերջում էլի հանձնում են, բայց վերջում Երևանում նստածն արդեն չի էլ հասկանում, թե ինչ է կատարվում ու ոնց, մոռանում է Բերձորը։
Մեկ այլ օրինակ. Սոտքի ոսկու հանքը. մեկ ասում են չենք դուրս գալիս, հետո ասում են՝ կես-կես է, մինչև վերջին պահը մարդկանց չեն զգուշացնում, որ էվակուացվեն, հույս են տալիս, վերջում էլ՝ քար լռություն այն մասին, որ հանքում հիմա ադրբեջանցիներն են։
Եւս մեկ օրինակ՝ Դադիվանքը։ Սկզբում ստորագրում է, որ հանձնելու են, հետո հույս. «Արայիկը զանգել է, ասել է խաչքարները մի տարեք, Դադիվանքը մնալու է մեզ», հետո՝ «Մեզ չի մնալու, բայց ռուս խաղաղապահներն են պաշտպանելու, մերոնք կգան պատարագ կանեն», հետո հոպ՝ ադրբեջանցիները վռազ բերում են իրենց երկրում մնացած մի քանի տասնյակ ուդիի, թե բա. «Վերջ, էս ալբանական վանք ա, արդեն քահանա էլ նշանակել ենք»։
Ի դեպ, հիմա էլ ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ հումանիտար օգնությունը Ռուսաստանից Արցախ Գյանջայով է գնալու։
Ու մինչ այստեղ նիկոլաթուրքերը ժողովրդին զբաղեցնում են անդադար ինչ-որ սկանդալային էշություններ գեներացնելով ու կեղծ հույսեր դաշտ գցելով, ադրբեջանցիներն Արցախի հայկական մնացած փոքր մասն էլ շատ արագ քայլերով կտրում են Հայաստանից։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը