Հայրենիքի փրկության շարժման ֆեյսբուքյան էջում ներկայացվել է մի քանի կարևոր ուղերձ Վազգեն Մանուկյանի ելույթից։
Հայաստանում աշխատում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին: Իրենք մեր ժողովրդի միջոցով 2,5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք: Պետք է մաքրել այդ դաշտը։
Մեր առջեւ ինչքան մեծ խնդիրներ դնենք, այնքան ավելի միասնական կլինենք։ Ամեն մի պարտությունից հետո սկսվում է մեր հաջորդ հաղթանակը: Մենք կարճ ժամանակում պետք է նորից ոտքի կանգնենք, նորից ինքնավստահություն ձեռք բերենք, գնանք առաջ: Պետք է նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը: Խոչընդոտներ շատ կան, բայց հիմա գլխավոր խոչընդոտներից մեկը Նիկոլ Փաշինյանն է։
Մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը աշխատում է դե ֆակտո․․․այն կազմված է բավականին փնթի, շատ բացթողումներով․․․նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնել հօգուտ Հայաստանի։
Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, մեր մարտունակությունը, դարձնել ժամանակակից բանակ: Անվտանգության հարցի մեջ մտնում են նաեւ մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մենք ունենք էլի դաշնակիցներ, պետք է վերականգնենք մեր դաշնակցային հարաբերություններն ու վստահությունը:
Աշխարհում ոչ մի ժողովուրդ չի կարողանում հասկանալ հայերին, որ այն առաջնորդը, որ հետեւողականորեն տարավ պարտության, մինչեւ հիմա իշխանության ղեկի մոտ է: Այդպիսի բան աշխարհում չի լինում:
Այս շարժումը այն ճանապարհն է, որը քաղաքակիրթ ձեւով հնարավորություն է տալիս փոխել իրավիճակը Հայաստանում: Ձախողվեց՝ ավելի վատ է լինելու, բայց Նիկոլ Փաշինյանը բոլոր դեպքերում գնալու է։
Մի քանի կարևոր ուղերձ՝ Վազգեն Մանուկյանի ելույթից