Լրահոս

06.12.2020 11:53


19 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 978 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

19 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 978 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 978 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 141 937-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 17 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2914-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 730 է, ընդհանուր առողջացածներինը՝ 116 796 փաստացի բուժվողներինը՝ 22227: Մեկ օրում արվել է 2728 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 52 8876 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը