Կարևորը ոչ միայն դավաճանական հայտարարությունն է, այլ էն, թե դու ինչ ես խոստացել Ալիևին
Մի առիթով ասել եմ՝ Նիկոլը սաղիս կդարձնի գիժ ու արդյունքում ինքը դուրս կգա նորմալ։ Ասում է՝ «Ուզում եմ բոլորիդ ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ո՛չ «Մեղրի» բառ կա, ո՛չ էլ «Միջանցք» բառ»: Մարդն ուզում է ասել, թե՝ շահարկում են Մեղրին, ես մենակ Ղարաբաղն եմ տվել, բայց հո Հայաստանից հող չեմ տալիս։
Բայց մի կարևոր բան չի ասում՝ հայտարարության մեջ Սոթքի մասին ոչ մի տող չկա, բայց չորրորդ խոշոր հարկատուին հանձնում ես։ Հայտարարության մեջ ոչ մի տող չկա էն մասին, որ ադրբեջանցիները պետք է հասնեն Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ։ Ոչ մի տող չկա էն մասին, որ ադրբեջանցիք պետք է լցվեն Ստեփանակերտ։ Ոչ մի տող չկա էն մասին, որ Տեղ գյուղի պետական սահմանը պիտի գյուղապետի խնդրանքով ու բանակցություններով չփոխվի։ Ոչ մի տող չկա էն մասին, որ Դավիթ Բեկ գյուղի հողերը՝ 300 հեկտար, պետք է թշնամուն անցնեն։ Հայտարարության մեջ չկա գրած, որ Կապանից պիտի տարածք տաս։ Վերջապես, Հայտարարության մեջ չկա գրած Խորհրդային սահմանների մասին։ Բայց դու ինքդ որոշեցիր, որ պետք է քո ադրբեջանցի եղբորը Հայաստանից տարածք նվիրես։
Էնպես որ, արդեն կարևորը ոչ միայն դավաճանական հայտարարությունն է, այլ էն, թե դու ինչ ես խոստացել Ալիևին։
Կարևորը ոչ միայն դավաճանական հայտարարությունն է, այլ էն, թե դու ինչ ես խոստացել Ալիևին