Երկրորդ նախագահի հարցազրույցից հետո ամբողջ գիշեր ֆեյսբուքում մարդիկ «անհանգստանում» էին Փաշինյանի ճակատագրով
Երկրորդ նախագահի հարցազրույցից հետո ամբողջ գիշեր ֆեյսբուքում մարդիկ «անհանգստանում» էին Փաշինյանի ճակատագրով։ Մոտավորապես այսպես՝ տեսնես դեղերը Աննան հասցրե՞լ է տալ, թե՞ չէ․ տեսնես հեռախոսը ձեռքից վերցրե՞լ են․ կարող է՞ Գլխավոր դատախազին ու Սասուն Խաչատրյանին է զանգել քֆրտում․ թիկնազորը հեռու պահեք և այլն։
Անհանգստությունները տեղին էին։ Մարդը հազիվ դիմացավ մինչև առավոտ ու ոչ աշխատանքային օրով, երբ մարդիկ հազիվ մի քիչ դնջանում են, բարլուսախառը մտավ եթեր ու․․․
Ժողովուրդ, սա ավելի այլանդակ պահվածք էր, քան պատերազմի 44 օրերի անկապ լայվերը։ Սա, որ ասում էր, թե ինքն է միակ պատասխանատուն, հիմա ասում է՝ բոլորդ ինձ եք մեղադրում, կարող ա՞ ես էի կռվում։ Դուք պատկերացնո՞ւմ եք․ էս մարդը, ասում են՝ հարբած վիճակում հրամաններ է տվել, որը բոլորը համարել են կասկածելի, բայց կատարել են էդ հրամանները, մենք կորցրել ենք հսկայական տարածք ու բազմաթիվ զինվորներ, ու հիմա ասում ա՝ բոլորը ինձ են մեղադրում։
Անգամ գյուղացին ա մեղավոր, որ զարթնել ու իր տան բակում ազերի ա տեսել, բայց սրա ուղեղը ընդունակ չէ որևէ սխալում իրեն տեսնելու։
Իլհամ Ալիևը երբեք, որևէ անգամ հայ ժողովրդի մասին չի արտահայտվել այնպիսի բառապաշարով, ինչպես Նիկոլը։ Բացեք Ալիևի ցանկացած ելույթ ու ցույց տվեք, թե որտեղ է հայ զինվորին, հայաստանցիներին, աշխարհասփյուռ հայերին այնքան փորձել նսեմացնել, որքան Նիկոլը։ Երբեք Նիկոլի բառապաշարով չի խոսել։ Բայց ուշագրավ է, որ Նիկոլը աքլորանում է ու պատասխանում միայն ներքին հայտարարություններին։ Ճիշտ է՝ պատասխանները սուտ են, անիմաստ են, անկապ են, խնդալու են, բայց հարցն այն է, որ պատասխանում է միայն ներսում քննադատողներին։ Հատկապես Քոչարյանին պատասխանելու պարագայում դա կոչվում է լեռը ճանկռել։
Տղա, կիրթ ու կառուցողական Ալիևը, որին վերելակում փաթաթվել ես, քեզ օր ու մեջ ծաղրում ա, դու էնտեղ մեմերի հերոս ես, կես բառ պատասխանի։ Ինչի՞ չես պատասխանում, ինչի՞ց ես վախենում, քո դեմ ի՞նչ ունի, որ վախացնում ա։
Ես ուղղակի ամաչում եմ, որ իմ պետությունը ներկայացնում է մարդ, որին ծաղրում են թե՛ ներսում, թե՛ դրսում, ամենուր։ Դու հասկանո՞ւմ ես, որ հումորային հաղորդումներ անգամ նայելը անիմաստ է։
Ես պետք է խնդրեմ, որ Նիկոլի ելույթները վերլուծեն իրեն խորհուրդ տվողները, կինը և հոգեբույժները։

Սևակ Հակոբյանի ֆեյսբուքյան էջից