Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում բազմաթիվ հարցերի պատասխաններ տվեց։ Նիկոլն իրենը ստացավ։
Քոչարյանը տվեց նաև լկտիացած Ալիևի պատասխանը, որը բացակայում էր և է՛լ ավելի նվաստացուցիչ դարձնում մեր պարտությունը։
Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցում ներկայացվեցին պատերազմի պատճառները, պարտության պատճառները և կոնկրետ մեղավորները՝ Նիկոլ Փաշինյան և իր խմբակ։
Պատերազմը եղավ, քանզի Փաշինյանը տապալեց դիվանագիտությունը։ Պատերազմը պարտվեցինք, քանզի կար հանցավոր վատ կառավարում կամ բանակի միտումնավոր կազմալուծում (թե ո՞ր տարբերակի հետ գործ ունենք, կպարզվի իշխանափոխությունից հետո)։
Նիկոլ Փաշինյանը փորձեց արդարանալ, փորձեց հակադարձել Քոչարյանին, բայց ինչպես միշտ հայտնվեց վատ վիճակում, քանզի նրա զենքը՝ ստի գերբարձր դոզան, չի աշխատում։
Նիկոլն իր արդարացումներով, ստերով ու Քոչարյանին պատասխանելով ակամայից խոստովանեց, որ ինքն այլևս քաղաքական դաշտում օրակարգ թելադրող չէ։ Ինքը օրակարգի հետևից վազող է, արձագանքող է։ Օրակարգն այլևս թելադրում է ընդդիմադիր դաշտը։ Քոչարյանի հարցազրույցը նաև այդ մասին էր։
Նիկոլին այս պարագայում մնում է վերջին որոշում կայացնելը։ Այդ որոշման մասին էլ, ի դեպ, խոսեց Ռ․ Քոչարյանը։
ՀՀ 2–րդ նախագահը հումանիտար միջանցք առաջարկեց Նիկոլին ու իր թիմին, եթե նրանք խաղաղ, առանց ցնցումների հանձնեն իշխանությունը և ազատեն Հայաստանն իրենց պարտված իմիջից։ Հակառակ դեպքում քաղաքական ամբողջ գործընթացների պատասխանատվությունը կընկնի Նիկոլ Փաշինյանի վրա և բեմում կհայտնվի Սադամ Հուսեյնի պարանը․․․
Բայց մեզ ոչ թե պարանով վերջաբան, այլ զարգացման հնարավորություն է պետք։ Այնպես որ Նիկոլը դեռ ընտրություն կատարելու ժամանակ ունի։
Ո՞ր տարբերակը կընտրի Նիկոլ Փաշինյանը

Կորյուն Մանուկյան