Քաղաքական

05.12.2020 17:10


Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ դեպի կառավարական առանձնատուն (տեսանյութ, լուսանկար)

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ դեպի կառավարական առանձնատուն (տեսանյութ, լուսանկար)

Ազատության հրապարակում Հայրենիքի փրկության շարժման հրավիրած համազգային մեծ հանրահավաքին վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց նոր կառավարության առաջնահերթ գործողությունները և հակաճգնաժամային քայլերը:

Հանրահավաքից հետո տեղի ունեցավ երթ՝ դեպի կառավարական առանձնատուն։

Մենք այստեղ ենք, որ շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը. մինչև երեքշաբթի օրը՝ ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմի, խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի, հրաժարական տա և հեռանա։ Այս մասին կառավարական ամառանոցի դիմաց հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Եթե մինչև նշված ժամը Նիկոլը չհեռանա, ամբողջ Հայաստանով մեկ դիմելու ենք անհնազանդության բողոքի ակցիաների»,-նշեց նա՝ դիմելով Փաշինյանին․ «Նիկոլ, սրանք վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում»։

Ըստ Սաղաթելյանի՝ իրենք որևէ պայմանավորվածություն չեն ընդունելու․ «Մենք որևէ պայմանավորվածություն չենք կարող ունենալ։ Միայն երկու հարց կարող ենք քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը և ժամը, և երկրորդ՝ խոստանանք, որ ժողովուրդն իր հետ ֆիզիկական հաշվերհարդար չի տեսնելու»,-հայտարարեց նա։

3

130033228_3857870094257174_7851872931892248596_n

129873378_2529645630661558_2780557107752758148_o 129953135_3556821311053392_896540276498919029_o 129958794_3556821547720035_2917502249930259374_o mhm0139671.thumb

129913495_3857869484257235_5074277046548808404_n3333

3

Այս խորագրի վերջին նյութերը