Լրահոս

05.12.2020 11:31


35 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1267 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

35 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1267 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1267 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 140 959-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 35 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2895-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1076 է, ընդհանուր առողջացածներինը՝ 116 066, փաստացի բուժվողներինը՝ 21998 21 842: Մեկ օրում արվել է 3305 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 526 148 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը