Քաղաքական

05.12.2020 09:30


Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման

Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն 746.000 դրամ է հատկացվել, որ պատգամավորները գործուղվեն արտասահման

168-ը գրում է․ Կառավարության պահուստային ֆոնդից 56 միլիոն դրամ կհատկացվի Ազգային ժողովին` կառույցի բնականոն գործունեությունն ապա­հովելու նպատակով։

Կառավարությունը համապատասխան նախագիծն ընդունել է դեկտեմբերի 3-ին. նշենք, որ, ինչպես միշտ, այս անգամ ևս, պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին նախագիծը ներառված էր չզեկուցվող հարցերի շարքում։

56 միլիոն 746 հազար դրամն Ազգայի ժողովին անհրաժեշտ է արտասահ­մանյան գործուղումների համար։

Նկատենք, որ Արարատ Միրզոյանի կարգադրություններից տեղեկանում ենք, որ գործուղումները հիմնականում դեպի Ռուսաստանի Դաշնություն են. օրինակ՝ միայն նոյեմբեր ամսին ԱԺ պատգամավորների երեք գործուղման կարգադրություն է ստորագրվել, երեքն էլ՝ դեպի Մոսկվա ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը