«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունները նախօրեին հայտնեցին, որ վարչապետի իրենց թեկնածուն ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանն է։ Բնական է, որ այս հանգամանքը բուռն քննարկումների առիթ դարձավ։
Մասնավորապես, շատ փոքրաթիվ «նիկոլապաշտներից» զատ, միանգամից կտրուկ ակտիվացան ու ակնհայտ բացասական վերաբերմունք արտահայտեցին հատկապես իրենց «լևոնական» համարող շրջանակները և արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող հասարակական սեկտորի ներկայացուցիչները, որոնք հակաքարոզչության և սևացնելու ճանապարհին միջոցների առջև խտրականություն չեն դնում։
Ի դեպ, ընդդիմադիր մի շարք գործիչներ արդեն նշում են, որ հենց միայն քննադատողների շրջանակն ու տեսակն ինքնին վկայում են այն մասին, որ ընդդիմության ընտրությունը ճիշտ է, և որ 17 կուսակցությունները ուղիղ «տասին են խփել»:
Իսկ ովքե՞ր են «դատավորները»․ «Փաստ»