Քաղաքական

04.12.2020 22:34


Քասախի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր հայրենակիցներին. հայտարարություն

Քասախի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Փաշինյանի հրաժարականը պահանջող հազարավոր հայրենակիցներին. հայտարարություն

Քասախ համայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին: Այս մասին հայտարարություն է տարածել Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Քասախ համայնքի սիրելի բնակիչներ,

Պատերազմական օրերին հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականը արեցին առավելագույնը մեր հայկական պետականությունների սահմաններն անառիկ ու անվտանգ պահելու համար: Ուժերի գերլարումով էր օժանդակում նաեւ հայ հասարակությունը՝ ամուր պահելով առաջնագծի թիկունքը:

Սակայն, մեզ համար հայրենական դարձած այս պատերազմում մեր դրսեւորած արիությունը բավարար չեղավ: Պատերազմի հաղթանակը պիտի ցանկանային եւ դրա գործին լծվեին իշխանական ամենաբարձր օղակներում գտնվող անձինք: Ցավոք, դա տեղի չունեցավ:

Ստեղծված իրավիճակը թելադրում է նոր պայմաններ: Գործող վարչախումբը ստորագրելով կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը, զրկեց մեզ մեր հայրենիքի համար մղվով հայրենական պատերազմը եւս մեկ անգամ հաղթանակով ամրագրելու հնարավորությունից:

Հայաստանը չի ունեցել եւ չպետք է ունենա պարտված ղեկավար: Հայ ժողովուրդը երբեք թուրքի առաջ ծնկի չի գալու: Մեր պետության հիմնասյուները հետեւողականորեն քայքայած ու կազմաքանդած անձինք չեն կարող լինել ՀՀ-ում իշխանություն:

Հարգելի՛ հայրենակիցներ, Քասախ համայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին: Կոչ եմ անում միանալ հայրենիքի փրկության շարժմանը: Մեր երկրին անհրաժեշտ են հմուտ, հայրենասեր ու արժանապատիվ կառավարիչներ:

Աստված պահապան մեր երկրին»։

Այս խորագրի վերջին նյութերը