Լրահոս

13.04.2009 15:58


Գագիկ Մինասյան. «Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը գերխնդիր է»

Գագիկ Մինասյան. «Երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը գերխնդիր է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք  է հայտնել ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ասելով, որ այս պահին առաջնային խնդիր է երկու հարևան պետությունների՝ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, իսկ մնացած խնդիրները պետք է ստորադասվեն դրան։ Նա նաև ասել է, որ հարաբերությունների հաստատման պարագայում «շահը երկուստեք է լինելու»։

Անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի Իրանի Իսլամական Հանրապետություն այցի թեմային, Գ.Մինասյանը նշել է, որ «մեծ ակնկալիքներ ունի այս այցից»։

-Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և այս այցից ես ակնկալում եմ նորանոր ծրագրերի իրականացման մասին համաձայնությունների ձեռքբերում, առաջին հերթին՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով ավտոմայրուղու շինարարության, երկաթգծի շինարարության, նոր էներգակիրների մատակարարման և էլեկտրաէներգիայի դեպի ԻԻՀ արտահանման ծրագիրը, որտեղ, կարծում եմ, հնարավորությունները բավականին մեծ են,- ասել է Գ.Մինասյանը։

Այս խորագրի վերջին նյութերը