«Այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից». Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումը
Ռուսաստանը, ինչպես մյուս երկրները, չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ, այդ տարածքի պատկանելիությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Այս տարածքի պատկանելիությունը շատ վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերով: Այդ ամենը նշված է Անվտանգության խորհրդի բանաձևերում: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Իրականում ոչ մի երկիր չի փոխել»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե փոխվել է արդյոք Ռուսաստանի վերաբերմունքը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների հայտարարությունից հետո:
«Եվ նախագահ Պուտինն ասել է, որ Ղարաբաղն ինքնին չի ճանաչվել, այն չի ճանաչվել նույնիսկ Հայաստանի կողմից: Նախագահ Պուտինը խոսել է այս մասին»,-հիշեցրել է Կրեմլի խոսնակը:

Աղբյուրը՝ tert.am