Քաղաքական

04.12.2020 15:38


Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել

Ռուս խաղաղապահների միջոցով երկու հայ գերի է ազատ արձակվել

Հեռախոսային թեժ գծի շնորհիվ նոյեմբերի 30-ին տեղեկատվություն է ստացվել Ասքերանի շրջանի Հրամորտ գյուղի երկու բնակիչների՝ Համբարձումյան Ադեմնիկի և Խաչատուրյան Ռամիդի անհետացման մասին, փոխանցում է ՌԴ խաղաղապահ առաքելության մամաուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ ռուսական կողմի հարցումով պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հայերին բերման են ենթարկել Բաքվի կողմից վերահսկվող տարածքում:

Ռուսական կոնտինգենտի հրամանատարը բանակցություններ է վարել ադրբեջանական կողմի հետ, ինչի շնոհիվ հաջողվել է հասնել այդ քաղաքացիների ազատ արձակմանը: Քաղաքացիները ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռով տեղափոխվել են Երևան:

Աղբյուրը՝ Yerevan.Today

Այս խորագրի վերջին նյութերը