Լրահոս

04.05.2011 10:54


Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը պատժամիջոցներ են նախապատրաստում Սիրիայի դեմ

Մեծ Բրիտանիան ու Եվրամիությունը պատժամիջոցներ են նախապատրաստում Սիրիայի դեմ

Մեծ Բրիտանիայի իշխանությունները և Եվրամիությունը պատժամիջոցներ են նախապատրաստում Սիրիայի դեմ, որտեղ անվտանգության ուժերի ու ցուցարարների միջև տեղի ունեցող բախումների հետևանքով մեծանում է զոհերի թիվը։ Ցուցարարները պահանջում են երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը։

«ՌԲԿ» գործակալությունը փոխանցում է, թե այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը։

Նրա խոսքերով՝ պատժամիջոցները կներառեն ակտիվների սառեցում և մի շարք երկրներ մուտք գործելու արգելք։ «Այսօր ես այս հարցի շուրջը քննարկում կունենամ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի հետ»,–ավելացրել է Ու. Հեյգը։

2011թ. մարտից Սիրիայում բողոքի զանգվածային գործողություններ են անցկացվում։ Ինչպես հայտնում են տեղի իրավապաշտպան կազմակերպությունները, խռովությունների սկզբից երկրում  սպանվել է 560 մարդ։ Զոհվածների թվի մասին պաշտոնական հավաստիացում չկա։ Սակայն իշխանությունների ներկայացուցիչներն ընդգծում են, որ զոհվածների մեջ փոքր չէ ոստիկանության աշխատակիցներն ու զինծառայողները թիվը։

Այս խորագրի վերջին նյութերը