Կարծիք

04.12.2020 11:38


Վազգեն Մանուկյանը հրաժարվել է մասնակցել գալիք ընտրություններին․ սա լավագույն առհավատչյան է՝ նա ո՛չ պատեհապաշտ է, ո՛չ իշխանամոլ

Վազգեն Մանուկյանը հրաժարվել է մասնակցել գալիք ընտրություններին․ սա լավագույն առհավատչյան է՝ նա ո՛չ պատեհապաշտ է, ո՛չ իշխանամոլ
Չերչիլը մի առիթով սահմանել է քաղաքական ու պետական գործիչների տարբերությունն, ըստ այդմ՝ քաղաքական գործիչը պայքարում է գալիք ընտրություններում հաղթանակի, պետական գործիչը՝ գալիք սերունդների համար։
Վազգեն Մանուկյանը հրաժարվել է մասնակցել գալիք ընտրություններին։ Սա թերևս լավագույն առհավատչյան է՝ նա ո՛չ պատեհապաշտ է, ո՛չ իշխանամոլ, երաշխիքն է իր հեռատեսության, խորաթափանց մտքի ու պետականակենտրոն մտածողության. անկասկած է՝ անասելի բարդ է վերցնել աղճատված, բարոյալքված, պառակտված, կազմաքանդված, սնանկացած, կապիտուլացված ու աղքատացած իշխանությունն ու հույս ներշնչել, վերստին սկսել, առաջ ընթանալ. կան անհատներ, ովքեր մեկ անգամ արդեն անցել են պետական դանթեականն այս ու հաջողել են՝ հաղթանակելով պատերազմում, շենացնելով պետությունը, բերելով խաղաղություն ու զարգացում, այդ անհատներից է Վազգեն Մանուկյանը։
Մնացյալը դեկտեմբերի 5 ֊ին՝ ժամը 15։00 ֊ին, Ազատության հրապարակում՝ հանուն ազատության։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը