Լրահոս

04.05.2011 10:46


Այսօր Ֆրանսիայի սենատը կքնարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը

Այսօր Ֆրանսիայի սենատը կքնարկի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը

Ֆրանսիայի սենատը այսօր՝ մայիսի 4–ին կքննարկի Հայոց ցեղասպանությանը ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը, որը ներկայացվել էր Սոցիալիստական կուսակցության կողմից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արված կառավարության հայտարարությունը, որտեղ ասվում էր, թե օրենքը չի ընդունվելու, վրդովեցրել է Ֆրանսիայի հայկական համայնքին, որն անհանգստացած է, որ չնայած սոցիալիստների ու կոմունիստների մեծ մասի, ինչպես նաև Ժողովրդական շարժման աջակցությանը, օրենքը կարող է չընդունվել։

Այս կապակցությամբ Ֆրանսիայի հայերի կոորդինացնող խորհուրդն ապրիլի 30–ին հանդիպել է երկրի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ։ Հանդիպման ժամանակ Սարկոզին հայտարարել է, որ Ֆրանսիայի կառավարությունը ճնշում չի գործադրի Սենատի վրա։

Այսօր Ֆրանսիայի հայերը մտադիր են նաև պիկետ անցկացնել սենատի շենքի առջև։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը