Լրահոս

04.12.2020 11:21


28 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

28 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1184 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 139692-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 23 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2860-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1262 է, ընդհանուր առողջացածներինը՝ 114 990, փաստացի բուժվողներինը՝ 21 842: Մեկ օրում արվել է 3398 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 522 843 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը