Կարծիք

03.12.2020 18:02


Այս խայտառակ իրավիճակի ֆոնին օրակարգ է բերվել մի թեմա՝ ապօրինի գույքի բռնագանձում

Այս խայտառակ իրավիճակի ֆոնին օրակարգ է բերվել մի թեմա՝ ապօրինի գույքի բռնագանձում
Այս խայտառակ իրավիճակի ֆոնին օրակարգ է բերվել մի թեմա՝ ապօրինի գույքի բռնագանձում. սա այն հրեշավոր միջոցառումն է, որով այս դավաճան իշխանությունները պարտրաստվում են վերջնականապես հանձնել մեր հայրենիքը, սա վերջին գործողությունն է:
Զարմացա՞ծ եք պատերազմի խայտառակ ելքից, իսկ ես՝ ոչ:
Քանի որ մենք իշխանազավթման առաջին իսկ օրից բացահայտել և հանրությանը ներկայացրել ենք այս իշխանության 3 քայլանոց կոմբինացիան...
Այստեղ չկա որևէ գաղտնիք, բայց կա մեծ արհավիրքի նոր, առավել կործանարար արարը, որով վերջ կդրվի մեր՝ հայոց պատմության վերջին էջին:
1-ին քայլը ինչքան էլ մենք զգուշացրել էինք հնարավոր չեղավ կանխել, քանի որ մեր ժողովուրդը մոլորության մեջ էր և այդ քայլը պետության հիմնասյուների քանդումն էր, մեր հասարակության բարոյազրկումը, մեր հերոսների և պատմության հերոսական էջերի արժեզրկումը, իրենց դավադիր պլանին խանգարող պետական գործչի քաղաքական հետապնդումներով ամեն գնով մեկուսացնելը, բանակի մարտունակության թուլացումը և սպասվող պատերազմին պարտված կեցվածքով մեկնարկը, մեր ռազմավարական դաշնակցի հետ հետևողական հարաբերությունների վատթարացումը:
2-րդ քայլը դա պատերազմն էր և նախապես պլանավորած ու մեր զոհերի կյանքի գնով վաճառքը վերջնական արդյունքի հասցրած խայտառակ պարտությունն էր:
Իսկ այ 3-րդը, ինչպես սկզբում նշել եմ այն հրեշավոր ծրագիրն է, որով վերջնականապես կծախվի հայրենիքը, միտքը հետևյալն է.
Տարիներով կուտակված հարստությունը տարբեր մարդկանց ունեցվածքը ազգայնացման շղարշի ներքո, ապօրինի խլելու են տերերից, ինչպես օրինակ Գոլդեն Փելես հյուրանոցը և կարճ ժամանակ հետո, քանի որ չի գտնվելու դրանց գնորդները, մի պարզ պատճառով, որ այդքան գումար ունեցող հայեր չկան և պետությունը բնականաբար չի կարողանալու այդ գույքը պահել իր բալանսին և վաճառքի է հանվելու միջազգային շուկաներում, հենց այստեղ է թաքնված շան գլուխը, հենց այդ գործողությամբ Հայաստան կներխուժի Թուրքական կապիտալը, սա է այս իշխանություններին իշխանության բերելու 3 կործանարար կոմբինացիանեից կազմված դավաճանական պլանը:
Կրկին զգոնության կոչ եմ անում և գոնե այս անգամ պետք է սթափ լինել և չթողնել հայրենիքի վաճառքը…
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը