Լրահոս

13.04.2009 14:50


Բռնցքամարտի հայաստանյան մրցաշարին մասնակցելու են 110 սպորտսմեններ

Ապրիլի 13-ից 18-ը, Վանաձորում կկայանա բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որին կմասնակցեն 110 սպորտտսմեններ Երևանից և  Հայաստանի 7 մարզերից (Շիրակ, Լոռի, Արմավիր, Կոտայք, Տավուշ, Արագածոտն և Վայոց Ձոր)։ Հայստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ  Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը, այս մրցաշարի արդյունքների հիման վրա, կձևավորի Հայաստանի հավաքականի կազմը։

Մայիսի 12-ից 17-ը Հայստանի հավաքականի 7 ներկայացուցիչներ կմեկնեն Չեխիա՝ մասնակցելու  բռնցքամարտի միջազգային ներկայացուցչական  մրցումներին։

 

Այս խորագրի վերջին նյութերը