Կարծիք

03.12.2020 16:17


Իմքայլականները շանս ունեն վերջապես արդարացնել իրենց քաղաքական գոյությունը

Իմքայլականները շանս ունեն վերջապես արդարացնել իրենց քաղաքական գոյությունը
Պատմության մեջ շատ են դեպքերը, երբ մարդիկ մեծ քաղաքականության մեջ հայտնվում են շատ պատահաբար: Ասենք, նրանք չեն պլանավորում դառնալ նախարար կամ պատգամավոր, բայց իրերի դասավորության բերումով դառնում են: Այդպիսի անձինք շատ-շատ են Ազգային ժողովի <<Իմ քայլը>> խմբակցությունում, որոնք հեղափոխական հոսանքի հետ եկան-մտան խորհրդարան: Երևի մինչ օրս իրենք էլ են զարմացած: Զարմացած կլինեն, որովհետև ոչ ծրագիր ունեին, ոչ գաղափարախոսություն, ոչ էլ էլեմենտար պատկերացում պետական կառավարման մասին:
Կարելի է կարծել, թե այդ մարդիկ` իմքայլական պատգամավորները, ոչ մի օգուտ չէին կարող և չեն կարող տալ մեր երկրին: Բայց դա այդպես չէ: Այսօր եկել է այն պահը, երբ իրենք կարող են իմաստավորել իրենց քաղաքական գոյությունը ասպարեզում և ինչ-որ կերպ արդարացնել իրենց ստացած աշխատավարձն ու պարգևավճարը:
Մերժելով դժբախտ, դժգույն, կապիտույլանտ վարչապետին, պահանջելով նրա հրաժարականը, գնալով իմպիչմենտի` իմքայլականները կարող են դառնալ լուրջ դերակատարներ այս փուլում:
Ես կոչ եմ անում նրանց չհապաղել:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը