Միասնական թեկնածուն կլինի մարդ, որին ոչ թե կսիրենք կամ չենք սիրի, այլ կասկած չենք ունենա, որ ինքը կբերի երկար սպասված կայունությունը
Հայտարարվելու է անցումային կառավարության՝ ընդդիմության թեկնածուի անունը։ Այս մասին հայտարարեց Արծվիկ Մինասյանը։ Տարբեր անուններ են շրջանառվում համացանցում։ Բայց վստահեցնում եմ՝ անունները կարևոր չեն։ Շատերն են ասում, որ ով էլ գա, Նիկոլից վատը չի լինի։ Բայց հավատացեք՝ Նիկոլից վատն էլ կարող է լինել, բացառված չէ։ Բայց մենք պետք է չընտրենք մի քիչ ավելի լավին։ Չէ, ժողովուրդ։ Մենք հաստատ էլ ռեսուրս չունենք մի նոր էքսպերիմենտ անելու։
Կարծում եմ, հուսով եմ, որ էդ թեկնածուն չի գալիս փորձաշրջան անցնելու։ Կարծում եմ, որ նա կլինի հուսալի թեկնածու և որպես անցումային շրջանի ղեկավար՝ միանշանակ թեկնածու բոլորի կամ շատ-շատերի համար։ Մարդ, որին ոչ թե կսիրենք կամ չենք սիրի, այլ կասկած չենք ունենա, որ ինքը կբերի երկար սպասված կայունությունը։ Մենք երկուսուկես տարում ունեցել ենք քանդված կայունություն, քանդված տնտեսություն, քանդված երկիր, մարդկային քանդված կապեր ու հարաբերություններ, մենք պարտվել ենք։ Ու հիմա նա պետք է առաջնահերթություններից սկսի, կարճ ժամանակում կարողանա հիմնական հարցերը լուծել։ Լուծման կարոտ հարցերը հարյուրավոր են։
Նա պետք է լինի փորձառու, կայուն, հաստատուն գործիչ։ Ղեկավարը պետք է լինի լուրջ մարդ՝ իր ապրած կյանքով։
Քաղաքական ուժերին մաղթում եմ խոհեմություն։ Վստահ եմ, որ հասկանում են՝ մեր երկիրն այն վիճակում է, որ ոչ մեկը չի ինքնառաջադրվում, թե՝ ես գամ փրկեմ։ Եկողը բեռ է շալակելու, մեեեեծ բեռ։
Մեր երկիրն էլ ա մեղք, ժողովուրդն էլ ա մեղք, չենք կարող գնալ ու հերթական փորձանքը բերել մեր գլխին։ Երկիրը չի դիմանա։ Հողը այլևս չի հանդուրժի իր վրա մեր՝ որպես ազգի գոյությունը։
Միասնական թեկնածուն կլինի մարդ, որին ոչ թե կսիրենք կամ չենք սիրի, այլ կասկած չենք ունենա, որ ինքը կբերի երկար սպասված կայունությունը