Կարծիք

03.12.2020 12:52


Հենց դա է Նիկոլին սարսափեցնում, որ ինչ-որ մարդիկ հանկարծ սկսեն ինքնուրույն մտածել և դուրս գան իր ստեղծած քարոզչական փուչիկից

Հենց դա է Նիկոլին սարսափեցնում, որ ինչ-որ մարդիկ հանկարծ սկսեն ինքնուրույն մտածել և դուրս գան իր ստեղծած քարոզչական փուչիկից
Ընդդիմությունը դեռ պաշտոնապես չի հայտնել «կոնսենսուսային» առաջնորդի անունը, իսկ նիկոլականներն արդեն ինչ ֆեյք ունեն-չունեն, դաշտ են նետել Վազգեն Մանուկյանին վարկաբեկելու։
* * *
Այսօր ՔՊ-ի պիառշիկը գրել էր, թե այն պատգամավորները, որ դուրս են եկել իշխանական խմբակցությունից առանց Նիկոլ ոչ մի բան չարժեն... [բառացի չի մեջբերումս, իմաստը դա էր]։
Սա շատ հետաքրքիր խոստովանություն է...
Ըստ էության երիտասարդն ընդունում է, որ իրենց ամբողջ թիմը քաղաքական տեսակետից զրոների կույտ է։ Իրենց քաղաքական սուբյեկտայնությունն այնքան է, ինչքան ԱԺ-ի աթոռներինը...
Բայց ԿԱՐԵՎՈՐԸ դա չէ... Կարևորն այն է, որ փաստորեն հենց այն պատգամավորները, որոնք «Իմ քայլից» դուրս են եկել, կարողացել են կտրվել նիկոլազոմբիների անդեմ այդ զանգվածից, իրականում հենց իրենք են վերջապես սկսել ինքնուրույն մտածել, որոշել և գործել, այսինքն՝ քաղաքական առումով իրենցից ինչ-որ բան ներկայացնել։
Դադարել են Նիկոլի հլու-հնազանդ-անդեմ-անուղեղ խամաճիկները լինել և իրենց քաղաքական կյանքում առաջին անգամ ինքնուրույն քայլ են արել՝ ընդ որում դեմ գնալով անդեմ, ինքնուրույնությունից լրիվ զուրկ զանգվածին։
Եւ հենց դա է Նիկոլին սարսափեցնում։ Որ ինչ-որ մարդիկ հանկարծ սկսեն ինքնուրույն մտածել և դուրս գան իր ստեղծած քարոզչական փուչիկից։
Դեղին մամուլի տրամաբանությամբ կառուցած, սկանդալից սկանդալ գոյատևող, 24 ժամից ավելի երկար հիշողություն չունեցող այդ համակարգը սկսել է փսկել, ու հենց դա է ամենից շատ անհանգստացնում Նիկոլին։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը