Տարեցները մահացան, որովհետև սա «պինցետով ու օղիով» էր բուժում վիրուսը, երիտասարդները մահացան, որովհետև սա «իր կետից» էր սկսում բանակցությունները
Իհարկե, ճիշտ որոշում է, որ Երևանում տոնածառ չտեղադրվի` դա քննարկման ենթակա չէ:
Բայց հասկանու՞մ եք, որ հող հանձնող դավաճանը նույնիսկ անմեղ երեխաներից գողացավ իրենց տոնը` մարդ չմնաց Հայաստանում, որ սույն վիժվածքից չտուժի, բոլորը տուժեցին...
Տարեցները մահացան կորոնավիրուսից, որովհետև սույն ստահակը «պինցետով ու օղիով» էր բուժում, երիտասարդները մահացան պատերազմից, որովհետև սույն ստահակը «իր սեփական կետից» էր սկսում բանակցությունները, ՀՀ բնակչությունը դեռ երկար վատ է ապրելու... բոլորը տուժեցին` թե՛ «հպարտները» և թե՛ արժանապատիվները...
Այո՛, տոնածառ չպիտի դրվի Հայաստանի որևէ հատվածում, ոչ մի տնում, իսկ երեխաների հարցին, թե ինչու՞ չի դրվում, պետք է աչքերը կախ պատասխանել, որ դա էր «հպարտների» ընտրության, ատելության քարոզի, անգրագիտության և դավաճանության գինը: Պետք է մանկուց բացատրել երեխաներին, թե ինչ է լինում, երբ մեծանում ու սխալ ընտրություն ես կատարում, երբ մեծանում ու «հպարտ» ես դառնում, երբ մեծանում ու դառնում ես նիկոլփաշինյան, երբ մեծանում ես անգրագետ ու անսկզբունք, երբ մեծանում ես ու վաճառում ես ձայնդ, երբ մեծանում ու դառնում ես զոմբի, երբ մեծանում ես... եթե մեծանում ես, որովհետև ծնողների սխալ ընտրության, անգրագիտության և «հպարտության» պատճառով մի ողջ սերունդ չմեծացավ...
Տարեցները մահացան, որովհետև սա «պինցետով ու օղիով» էր բուժում վիրուսը, երիտասարդները մահացան, որովհետև սա «իր կետից» էր սկսում բանակցությունները