37 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 1277 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1277 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 138 508-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2254 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 11 դեպք: Դեկտեմբերի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 578 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 37 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2832-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 1433 է, ընդհանուր առողջացածներինը՝ 113 228, փաստացի բուժվողներինը՝ 22 448 (մեկ օրում նվազել է 193-ով): Մեկ օրում արվել է 3453 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 519 445 թեստ: