ԱԱԾ-ի անունից հրապարակված երեկվա աղմկահարույց տեսանյութը բուռն վեճեր առաջացրեց մասնագիտական շրջանակներում։ Մասնագետների մի մասն այն համարում է հնդկական, իսկ մյուս մասը՝ գերմանական կինոյի ժանրային դրսևորում։
Անկախ այս վեճերից՝ մի բան պարզ է. բողոք ունենալու դեպքում պետական շենքեր անարգել- ներխուժելու իրավունքի մասին ՀՀ «հպարտ» քաղաքացիներին ներշնչել են հենց այս ազգադավ իշխանությունների ներկայացուցիչները։ Օրինակ՝ գործով տուժող հենց նույն Ա.Միրզոյանը (տե՛ս, օրինակ, 2018թ. ապրիլի 17-ի նրա խոսքը)։ Այսինքն՝ ինչ-որ առումով տուժողը նաև դրդիչ է։
Հ․Գ. Զանգվածային անկարգություններն անթույլատրելի են։
ՀՀԳ. Տուժող-դրդիչին՝ առողջություն ու ամբողջական վերականգնում։
Տուժողը նաև դրդիչ է