Քաղաքական

03.12.2020 11:03


Արցախցին պահեց Չարեկտար գյուղը, չնայած՝ Փաշինյանը թղթով այն հանձնել էր Ադրբեջանին (տեսանյութ)

Արցախցին պահեց Չարեկտար գյուղը, չնայած՝ Փաշինյանը թղթով այն հանձնել էր Ադրբեջանին (տեսանյութ)

Արցախի քաղաքացի Աշոտ Սեվյանն ապացուցեց, որ մեկ մարդն անգամ կարող է փոխել պետության համար նույնիսկ ամենածանր իրավիճակը։ Աշոտ Սեվյանն օրեր առաջ օտարազգի լրագրողներից մեկին վստահեցրեց, որ դուրս չի գալու Չարեկտար գյուղից, որը Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի համաձայն պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության ներքո։

Աշոտ Սեվյանը և իր չորս տասնյակ զինակիցները պնդում էին, որ պաշտպանելու են գյուղը, որքան որ անհրաժեշտ լինի։ ԵՎ ահա երեկ հայտնի դարձավ, որ Չարեկտար գյուղը մնալու է Արցախի վրահսկողության ներքո։

Ստացվում է մի ամբողջ գյուղ փրկեց մեկ մարդը (պայքարի կազմակերպիչը) և սա այն պարագայում, երբ երկրի ղեկավարն այն թղթով հանձնել էր թշնամուն։ Աշոտ Սեվյանը լավագույնս ապացուցեց, թե ինչ արդյունքներ կարող էին ունենալ, եթե ամեն մեկը, առաջին հերթին քաղաքական իշխանությունը, սիրեին իրենց հայրենիքը՝ ինչպես ինքը։

Աղբյուր՝ Politi.am

Այս խորագրի վերջին նյութերը