Պաշտպանության նախարարը 2 շաբաթ է կարևոր պաշտոններում նշանակումներ չի արել, հայեցակարգային որևէ ելույթ, հայտարարություն չի ունեցել
Զինված ուժերի հետ կապված մեծ թվով հարցադրումներ կան, բայց բացի ֆորմալ, արարողակարգային հանդիպումներից պաշտպանության նախարարի քայլերում, հայտարարություններում որևէ հստակ բան չկա։ Իրավիճակային կիսալուծումները չեմ հաշվում։
Արդեն 2 շաբաթ է ՀՀ-ն պաշտպանության նոր նախարար ունի, սակայն երեք տեղակալների պաշտոնները թափուր են, մամուլի խոսնակ ևս չի նշանակվել։
Ու այստեղ առանձնապես կապ չունի՝ թեկնածուներ կա՞ն, թե՞ ոչ, մերժողները շատ ե՞ն, թե՞ քիչ, այսօր, վաղը կնշանակվի՞, թե՞ ոչ։
Փաստ է, որ մի երկրում, որտեղ ռազմական դրություն է, պաշտպանության նախարարը 2 շաբաթ է կարևոր պաշտոններում նշանակումներ չի արել, հայեցակարգային որևէ ելույթ, հայտարարություն չի ունեցել։
Պաշտպանության նախարարը 2 շաբաթ է կարևոր պաշտոններում նշանակումներ չի արել, հայեցակարգային որևէ ելույթ, հայտարարություն չի ունեցել