Լրահոս

03.12.2020 10:46


Լոռու մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը. կա 6 վիրավոր. դեպքի վայրից փախած BMW-ի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Լոռու մարզում բախվել են BMW-ն ու Opel-ը. կա 6 վիրավոր. դեպքի վայրից փախած BMW-ի վարորդը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:15-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 36-ամյա Պերճ Մելքոնյանի վարած BMW 740 մակնիշի և Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի բնակիչ, 26-ամյա Արմենակ Հովհաննիսյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Հովհաննիսյանը, ուղևորներ, Հարթագյուղ գյուղի բնակիչներ, 54-ամյա Սամվել Հովհաննիսյանը, 51-ամյա Լալա Հովհաննիսյանը, Սպիտակ քաղաքի բնակիչներ, 29-ամյա Հայաստան Հովհաննիսյանը, 59-ամյա Հայաստան Սամվելյանն ու 2-ամյա Միշա Մելիքսեթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հայտնաբերել են նրան, ով նաև ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է խմածության ամենաբարձր աստիճանի:

Այս խորագրի վերջին նյութերը