Կարծիք

03.12.2020 10:47


SOS! Այս դավադիր վիժվածքների ոհմակը այսօր կառավարության նիստով ներկայացրել է մի խայտառակ օրենքի նախագիծ

SOS! Այս դավադիր վիժվածքների ոհմակը այսօր կառավարության նիստով ներկայացրել է մի խայտառակ օրենքի նախագիծ

SOS!

Այս դավադիր վիժվածքների ոհմակը այսօր կառավարության նիստով ներկայացրել է մի խայտառակ օրենքի նախագիծ։

Կառավարության դեկտեմբերի 3-ի օրակարգում է ընդգրկվել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին որոշման նախագիծը։

Այս նախագծով սրանք ուզում են ռեկտորներին եւ գիտական հաստատությունների տնօրեններին ոչ թե ընտրել, այլ նշանակել 5 տարի ժամկետով անմիջապես նախարարության կողմից։

Նախագիծը ոչ միայն անբարոյական է, հակաբուհական, հակագիտական, այլեւ հակասահմանադրական։

Այն հակասում է ՀՀ Սահմանադրության 38 հոդվածի (Կրթության իրավունք) 3-րդ կետին, որը սահմանում է․ «Բարձրագույն ուսումնական հաստատություններն օրենքով սահմանված շրջանակներում ունեն ինքնակառավարման իրավունք, ներառյալ ակադեմիական և հետազոտությունների ազատությունը»:

Օրենքի հակասահմանադրական դրույթների ընդունման դեպքում բուհերը կզրկվեն ինքնակառավարման իրավունքից։

Հրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը։ Հորդորում եմ երկրի բուհական, ուսանողական, դասախոսական եւ գիտական շրջանակներին բոլոր հնարավոր միջոցներով անհապաղ պայքարել երկիրը քանդող այս հերթական խայտառակության դեմ։

Մեկնաբանությունում՝ կառավարության նիստի օրակարգը, հարց 61։

#հողատու #դասադուլ #գործադուլ

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը