Այս «տարօրինակ պատերազմի» բոլոր տարօրինակությունները պարտադիր ենթակա են մանրակրկիտ քննության
Որքան ավելի շատ կոնկրետ վկայություններ են բարձրաձայնվում, որքան ավելի ու ավելի շատ պատերազմի անմիջական մասնակիցներ են պատմում իրենց տեսածները, այնքան բազմապատկվում են միանգամայն կոնկրետ հարցերը: Հարցեր, որոնց ուղիղ հասցեատերերը նիկոլ փաշինյանն ու Արայիկ Հարությունյանն (Արցախի) են, Արցախի ՊԲ հրամանատարներն ու բարձրաստիճան սպայակազմն են, նարեռյալ՝ շտաբային պատասխանատուները, ՀՀ ՊՆ ղեկավարությունն է՝ նախկին նախարարով հանդերձ, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու բարձրաստիճան սպայակույտն են:
Հարցեր իսկապես շատ կան: Հարցեր՝ Ջրական-Ջաբրայիլի կորստի վերաբերյալ, հարցեր՝ Հադրութի անկման վերաբերյալ, հարցեր՝ Շուշիի անկման առեղծվածի վերաբերյալ, հարցեր՝ պատերազմի նախավերջին օրը «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» հզոր հրթիռներով... «սալյուտ խփելու» վերաբերյալ:
Այս բոլոր հարցերը ու դրանց պատասխաններն ստանալու քաղաքական, ռազմական, քրեաիրավական հրամայականները ընդգծում են Հայաստանի հաջորդ իշխանության պարտադիր առաջին քայլերից մեկը՝ այս «տարօրինակ պատերազմի» անխտիր բոլո՛ր տարօրինակությունները մանրակրկիտ քննության ենթարկելու անհրաժեշտությունը:
Կոնկրետ Շուշիի հետ կապված արդեն առիթ եղել է ուշադրություն դարձնելու այն «տարօրինակության» վրա, թե թշնամին ինչպե՞ս կարողացավ որոշակի ուժեր կենտրոնացնել Շուշիի մատույցներում, ինչպե՞ս եղավ, որ այդ թշնամական ստորաբաժանումները կարողացան մոտենալ, ինչո՞ւ դրանք «մարշի ընթացքում» չհայտնաբերվեցին և հրթիռա-հրետանային տարափի տակ չոչնչացվեցին:
Շուշիի անկման հետ կապված մինչ այժմ հրապարակավ հնչած հայտարարությունները իսկապես էլ խիստ հակասական են: Օրինակ, կա շրջանառված տեղեկություն, թե նոյեմբերի 5-6-ին Շուշին արդեն թշնամու կողմից գրավված էր, կա դրա հետ ոչ մի կերպ չզուգահեռվող տեղեկություն, որ Շուշին նոյեմբերի 8-9-ին էլ չի եղել թշնամու վերահսկողության տակ, ավելին՝ Շուշիում ու մատույցներում համառ մարտեր են ընթացել:
Կա, օրինակ, Արցախի Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ նոյեմբերի 8-9-ի դրությամբ արդեն չկային բավարար թվով մարտիկներ ոչ միայն Շուշին, այլև Ստեփանակերտը պաշտպանելու համար, ըստ որում, նա խոսում էր ընդամենը մի քանի հարյուր մարտիկ լինելու մասին: Արդյոք դա՞ է իրականությունը: Նրա երևանյան գործընկեր նիկոլ փաշինյանն, օրինակ, հետպատերազմական հայտարարություններում նշել է, որ նոյեմբերի 9-ի դրությամբ Արցախում կար մի տարբերակով՝ 20 հազար զինվոր և սպա, ապա՝ 25 հազար, ապա՝ 35 հազար զինվոր ու սպա: Ամեն դեպքում, նույնիսկ նիկոլ փաշինյանի նշած խիստ տարբերվող տվյալները հուշում են, որ զինվորական ղեկավարության համար բացարձակապես որևէ դժվարություն չպիտի լիներ մինչև 3-4, անգամ 5 հազար մարտիկ առանձնացնելու և Շուշիի, նաև Ստեփանակերտի պաշտպանությունը կազմակերպելու, եթե չասենք՝ թշնամական ուժերը ոչնչացնելու համար:
Հարց է ծագում. ինչո՞ւ պատերազմի սկզբից ի վեր, մանավանդ, Ջաբրայիլի կորստից հետո, Շուշին չէր վերածվել պաշտպանված ամրության:
Հարց է ծագում. իրավիճակում, երբ Շուշին գործնականում ո՛չ մեր, ո՛չ թշնամու լիարժեք վերահսկողության տակ չէր, արդյոք ծրագրվե՞լ է հակագրոհ:
Հարց. արդյոք Լիսագորի և Կրկժանի կողմից ծրագրվե՞լ է հարված:
Հարց. այրդյոք այդ ուղղություններով կենտրոնացվա՞ծ են եղել ընդհանուր մոտ 2-3 հազար մարտիկներից բաղկացած մարտունակ հարվածային խմբավորումներ:
Հարց. Շուշիի մատույցներում եղե՞լ են մի շարք հայկական մարտական ջոկատներ, նրանք ի՞նչ հրաման են ստացել նոյեմբերի 8-ին և նոյեմբերի 9-ին, նրանք ստացե՞լ են գրոհի, ապա՝ որևէ գործողության չդիմելու հրաման: Ինչո՞ւ:
Ճի՞շտ է, որ դեպի Շուշի շարժվող մի շարք ջոկատների հաղորդվել է, որ Շուշին արդեն հանձնված է և թշնամու վերահսկողության տակ: Ճի՞շտ է, որ նույնիսկ դրանից հետո անմիջապես Շուշիում մարտեր են ընթացել՝ քաղաքը պահող և այն չլքած հայկական մարտական ստորաբաժանումների և թշնամու միջև:
Մեր այդ ստորաբաժանումներին կոնկրետ ի՞նչ մարտական աջակցություն է ցուցաբերվել, եթե ցուցաբերվել է:
Հարց. ինչպե՞ս եղավ և ինչո՞ւ Արցախի հերոս, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը Շուշիից նախ դուրս եկավ և ապա կանչվեց Երևան, ինչից որոշ ժամանակ անց հաղորդվեց Շուշիի անկման մասին:
Ի դեպ, գոնե հիմա կասվի՞, թե պատերազմի վերջին օրերին կոնկրետ ի՞նչ թիրախներ խոցեցին «Իսկանդեր» և «Տոչկա-Ու» հրթիռները...
Նկատենք. սրանք ընդամենը մի փոքր մասն են այն հարցերի, որոնք անխուսափելի են և որոնց պաստասխանները ստանալը պարտադիր է, եթե նպատակ ունենք ոչ միայն պաշտպանել եղածը, այլև հետ բերել կորցրածը:

Արմեն Հակոբյան