Կարծիք

02.12.2020 19:03


Ինչպես փողոցը կործանեց պետությունը

Ինչպես փողոցը կործանեց պետությունը
Հենց այսպես կարելի է անվանել այն դասագիրքը կամ մեթոդական ուղեցույցը, որ այս օրերին, գրվում է՝ դիտելով Հայաստանում և Արցախում կատարվող իրադարձությունները:
«Գունավոր հեղափոխությունները տանում են դժոխք»: ՌԴ նախագահի այս արտահայտությունը խտացված ու հավաքական գնահատականն է ՀՀ-ում տեղի ունեցածին, սորոսականներին, անհայրենիքներին, ու բոլոր այն մարդկանց, ովքեր չուզեցին տեսնել, որ մենք դանդաղ քայլում ենք դեպի դժոխք…
Հայ ժողովրդի լեզվամտածողության մեջ փողոց բառը ոչ մի առումով դրական իմաստ չունի ու չի ունեցել… Բայց հանկարծ… փողոցով եկածը դարձավ փրկիչ: «Ինքնիշխան փրկիչ»: Այնքան ինքնիշխան, որ ասում էր՝ Ռուսաստանը պիտի հաշտվի նոր իրողությունների հետ, այնքան ինքնիշխան, որ Փանիկ գյուղում 102-րդ բազայի զորավարժությունը որակում էր «սադրանք հայ ռուսական հարաբերությունների նկատմամբ»։
Եվ այնքան ողորմելի, որ այսօր ինքն ու իր տհաս քարոզչամեքենան հրճվում են Պուտինի ամեն ասածից ու նրա մտքերը աղավաղելով հիմնավորում, իրենց «ինքնիշխան» տգետի դավաճան չլինելը, «խիզախ» լինելը և այլն և այլն: Սա «լեգիտիմ» հպարտների «ինքնիշխանության» միֆի ավարտն է: Դաժան ավարտը:
Փաստորեն փողոցով իշխանության եկած խեղկատակն ու խունտան մի առաքելություն ունեն մնալ այնքան, որ իրենց պարտավորությունները կատարեն ու գնան: Ու վերջ։ Ասել Պուտինի՝ «աջակցեք», որ ինչ խոստացել է անի ու գնա։
Դեպի պատմության աղբանոց:
Դեպի «Դադիվանքի դատավարություն»:
Դեպի քավարան ու դեպի դժոխք:
Հ.Գ. Հ1, ազատություն եւ այլ իրականացնում են «պողոսախաբություն»։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը