Կարծիք

02.12.2020 16:23


ԱԱԾ-ն լավ կլինի բացահայտի, թե ո՞նց է ստացվել, որ թուրքական շպիոնները Հայաստանում իշխանություն են վերցրել

ԱԱԾ-ն լավ կլինի բացահայտի, թե ո՞նց է ստացվել, որ թուրքական շպիոնները Հայաստանում իշխանություն են վերցրել
ԱԱԾ պարզաբանեք և լուսավորեք մեր հանրությանը
ԱԱԾ-ն լավ կլինի բացահայտի, թե ո՞նց է ստացվել, որ թուրքական շպիոնները Հայաստանում իշխանություն են վերցրել: Ո՞նց է ստացվել, որ 2.5 տարի գլուխը կախ թողել են, որ երկիրը հիմքերից քանդեն: Ո՞նց է թողել, որ թուրքական փողերով տասնյակ հակապետական ՀԿ-ներ գործեն: Ո՞նց է ստացվել, որ թողել են անպիտան զենք գնվի մեր սահմանափակ միջոցներով: Ո՞նց է ստացվել, որ հիմնական դաշնակցի հետ այս կերպ փչացել են հարաբերությունները: Ո՞նց է ստացվել, որ ադրբեջանցիները կարողացել են հայկական անձնագրեր ստանալ և ներսից դիվերսիաներ անել: Ո՞նց է ստացվել, որ գրեթե բոլոր պաշտոնական կայքերը մի քանի ժամում ջարդվել էին ադրբեջանական հաքերների կողմից:
Հա, մեկ էլ էն Արայիկ Հարությունյանը, որ ասում է սպեցնազը վախեցել է և մարտական առաջադրանքից հրաժարվել է, ճի՞շտ է ասում:
2.5 տարի հավայի գործերով եք զբաղվում, ժողովրդի աչքերին թոզ փչում, հազիվ թե Մանվելի չեղած տուշոնկեքի շոուն անեք և սատանա ու ֆեյք բռնեք:
Ամոթ է, արժանապատվություն ունեցեք:
Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը