Կարծիք

02.12.2020 15:43


Նիկոլենք իրենց անձնական իշխանությունը պահելու համար կործանիչ հարվածներ են հասցրել պետությանը, երկրին, բանակին, ազգին

Նիկոլենք իրենց անձնական իշխանությունը պահելու համար կործանիչ հարվածներ են հասցրել պետությանը, երկրին, բանակին, ազգին
Պետությանը, ազգին վնաս հասցնելը պարտադիր չէ փողի դիմաց արվի, որ դավաճանություն որակվի։
Կարող է արվել, օրինակ՝ հեծանիվի դիմաց (իրական օրինակ է, քրեական գործով ու դատով)։ Կամ անձնական իշխանությունը պահելու դիմաց։
Նիկոլենք, ըստ էության, խոստովանել են, որ իրենց պատկերացմամբ արդեն պարտված պատերազմը շարունակել են՝ տալով հազարավոր լրացուցիչ զոհեր, կորցնելով ազգի անվտանգության համար կարևորագույն տարածքներ ու բնագծեր, որ իրենց հետո «հող հանձնող» չպիտակեն։
Իսկ այդ չպիտակվելն էլ պետք էր անձնական իշխանությունը պահպանելու համար։
Այսինքն ստացվում է, որ իրենց անձնական իշխանությունը պահելու համար կործանիչ հարվածներ են հասցրել պետությանը, երկրին, բանակին, ազգին...
Դավաճանությունը պոզով-պոչով ու սմբակներով, Բաալի հետ պայմանագրերն արյամբ ստորագրելով հո չի՞։ Հրես ձեզ մաքրամաքուր օրինակ դավաճանության։
Հ.Գ. Տեսնես եթե սրան երեխա ժամանակ այդ հեծանիվը նվիրած լինեին, այսպես կլինե՞ր...
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը