Քաղաքական

02.12.2020 14:02


ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել

ԱԺ խորհուրդը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցի վերաբերյալ կրկին նիստ է հրավիրել

ՀՀ ազգային ժողովի խորհուրդը կրկին նիստ է հրավիրել՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման մեջ լրացում կատարելու համար: Այս մասին տեղեկացավ խորհրդարանի պաշտոնական կայքից:

Օրակարգում է ՀՀ ԱԺ խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ լրացում կատարելու մասին հարցը:

Մասնավորապես նախատեսվում է՝ ՀՀ ԱԺ խորհրդի` 2020 թվականի նոյեմբերի 24-ի «Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի լիազորությունները դադարեցնելու հարցով սահմանադրական դատարան դիմելու մասին» թիվ ԱԺԽՈ-065 որոշման մեջ կատարել լրացում՝ որոշումը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1. Սույն որոշումը կից դիմումով օրենքով սահմանված ժամկետում ուղարկել Սահմանադրական դատարան»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նիստը մեկնարկում է ժամը 13:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը