Ոստիկանության զորքերին կոչ եմ անում՝ չտրվել էմոցիաներին, դավաճանի հրամանները չկատարել․ Լևոն Երանոսյան
Հրապարակը գրում է․ Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը հայտնի էր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու հանգամանքով։ Նման հոդվածով նրա դեմ անգամ քրեական գործ կա հարուցված։ Բայց այսօր ոստիկանության գործողություններն ավելի կոպիտ են, քան նախկինների օրոք էր։ Երանոսյանի հետ զրուցել ենք այս թեմայով։
-Այսօր ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ ինչպե՞ս եք գնահատում։
-Բիրտ են մոտենում իրենք, որը չի կարելի։ Էն ժամանակ որեւիցե մեկը կոպիտ մեկի թեւից բռնում էր, Վովան՝ Գասպարյան, նրան հեռացնում էր, շան լափը թափում էր գլխին։ Բայց էսօր բիրտ ձեւով են մոտիկանում քաղաքացիներին, կանանց։
-Բայց այն ժամանակ էլ էին ոստիկանությանը մեղադրում բիրտ ուժ կիրառելու մեջ, ինչքան էլ որ հակառակն ասեք, կադրեր կան Խորենացու փողոցի, Բաղրամյան պողոտայի դեպքերից, երբ վիրավորներ ունեցանք, կամ՝ կանանց էին քաշքշում ասֆալտի վրա։
- Ուրեմն, Խորենացու դեպքերը, ես ասեմ, տանում էին արյունահեղության։ ՊՊԾ գունդը վերցնելուց հետո պլանը մշակված էր, որ ժողովուրդը մտներ գունդ, զինվեր, դուրս գար քաղաք։ Դա մեր երկրի վերջը կլիներ։ Դրա համար մենք էլի օրինաչափ ենք մոտեցել։ Եղե՞լ են բացթողումներ՝ եղել են։ Ես զորքերի հրամանատար եմ եղել եւ ես իմ գործողությունների պատասխանը պիտի տամ։ Հիմա մի բան էլ ասեմ՝ զորքերն իրավունք չունեն ընդգրկելու ամեն տեղ։ Զորքեր պիտի ընդգրկեն այն ժամանակ, երբ ոստիկանությունն արդեն ի վիճակի չի ցույցը ցրելու, իր առջեւ դրված խնդիրը կատարելու։ Էսօր 3 հոգի հավաքվում է մի տեղ, ոստիկանության զորքերի հատուկ վաշտերն ավտոբուսներով գնում են։ Սաղ անօրինական է, երկիրը տիրել է էսօր անօրինականությունը։ Ես ոստիկանության զորքերին կոչ եմ անում՝ մի տրվեք էմոցիաներին։ Էսօր զորքերն իրենց գործառույթները չեն իրականացնում, կա հստակ գործելու հրաման, իրենք իրավունք չունեն նման ցույցերի մասնակցելու։ Կա ոստիկանություն, թող էդ գործառույթներն իրականացնի։
-Իսկ ո՞ր դեպքում իրավունք ունեն մասնակցելու։
-Երբ ոստիկանությունը չի կարողանում իր խնդիրը կատարի այլեւս, բախումների ա գնում, շարքից դուրս ա գալիս, նոր զորքերն իրավունք ունեն գործողության մեջ մտնեն։ Կա հստակ հրաման, դրանք բոլորը հաստատված հրամաններ են, գաղտնի հրամաններ են, չեմ ուզում ասեմ, բայց կարող եք դուք պահանջել, ձեզ տրամադրեն էդ հրամանները՝ երբ իրավունք ունեն ոստիկանության զորքերը գործողություն կատարելու։ Իրենք հիմա անցել են բիրտ գործողությունների։ Հա, ոստիկանությունը ղեկավարում է ոստիկանապետը, բայց ոստիկանության զորքերին ես կոչ եմ անում՝ չտրվել էմոցիաներին, դավաճանի հրամանները չկատարել։
-Ձեր ժամանակ բիրտ ուժ, անհամաչափ ուժ չի՞ կիրառվել։
-Թող վերցնեն, ժապավեններ կան, ոստիկանության զորքերը նման գործողություններ չեն կատարել։
-Այսինքն, եթե քննություն լինի, վստա՞հ եք, որ որեւէ անօրինականություն չի բացահայտվի Ձեր գործողություններում, Ձեր հրամաններում։
-Չի բացահայտվի, չի կարա բացահայտվի, որովհետեւ ես էն ժամանակ թույլ չեմ տվել, միշտ էլ իմ հակասությունը եղել է էդ հարցերում, որ չի՛ կարելի սա։ Ոստիկանության զորքերն ունեն իրենց գործառույթները, հրաման կա, պահանջեք հրամանը, թե որն է զորքերի գործառույթը, ինչ են անելու ոստիկանության զորքերը։
-Բայց Ձեր դեմ քրեական գործ կա հարուցված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։
-Ուրեմն, ասեմ՝ ես չեմ ուզում դատարանից առաջ անցնել, բայց ոստիկանության հրամանն է սխալ կազմված, որովհետեւ հրամանի մեջ տրվում է, որ ես իրավունք ունեմ միայն թույլտվություն տալու՝ հատուկ միջոցներ կիրառելու, միայն ես ու ես չեմ էլ իմացել անգամ էդ հրամանի մասին։ Երկրորդ կետով էլ ասում է՝ եթե դասընթացներ չի անցել, իրավունք չունի կիրառելու։ Եթե ես եմ թույլտվություն տալիս, ես եմ դասացուցակը կազմում, որ անցնեն հատուկ միջոցների պարապմունք, ո՞նց կարա․․․ Չեմ ուզում ես դատարանից առաջ անցնեմ, բայց դատարանում սրանք բոլորը պարզվելու են։ Ես անմեղ եմ։ Եթե ինձ հատուկ միջոցներ կիրառելու թույլտվություն չկա, բա ինձ ո՞վ ա իրավունք տվել զենք կիրառելու։ Չէ՞ որ ես անցել եմ էդ էտապները։
-2018-ի հեղափոխության օրերին Դուք ղեկավարում էիք ոստիկանության զորքերի գործողությունները։ Ձեզ համար պա՞րզ էին այս հեղափոխության սկիզբը, ընթացքը, եւ թե ինչպես ստացվեց, քանզի ասում են՝ կարող էին թույլ չտալ, որ այդքան շատ մարդ հավաքվի եւ Փաշինյանին բերի իշխանության, բայց Սերժ Սարգսյանն ու Վովա Գասպարյանը թույլ տվեցին։
-Ես ասեմ․ Սերժ Սարգսյանը միշտ ջղայնացել ա մեր վրա, եթե Դուք ասում եք՝ խիստ եք եղել, էն ժամանակ էլ ա սենց եղել․․․ Ինչ մնում ա նրան՝ կարո՞ղ էր հեղափոխություն չլինել, ապա կարող էր չլինել, եթե լիներ արյուն։ Էսօր ովքեր ընդունում են սրբությունը՝ ով մտնի վանք, պետք ա մոմ վառի Սերժ Սարգսյանի համար, որ նա չթողեց՝ սկսած ապրիլի 16-ից, որ արյունահեղություն լինի Հայաստանում։ Նույն Նիկոլ կոչեցյալը գնում էր դրան։ Ես ինչո՞ւ էի ասում՝ ուզում եք մարտի մե՞կ սարքեք։ Էդ մարտի 1-ն իմ աչքի դեմն էր։ Նույն Նիկոլը նորից էդ հեղափոխությունն ուզում էր տաներ դրան։ Ականատես եմ ես եղել ապրիլի 16-ին։ Սերժ Սարգսյանը հեռախոսազանգով ինձ ասեց՝ Լյովա, եղի՛ր զորքիդ հետ, չթողնես բախում լինի։ Ես՝ որպես հանրապետության նախագահ, քեզ զգուշացնում եմ, եթե բախում եղավ, քեզ կպատժեմ։
-Ինչպե՞ս խուսափեցիք բախումից։
-Ասեմ՝ ես պատերազմ տեսած եմ, ինձ խփել էլ են, քարերով էլ, ես դա գիտեի՝ ինչպես վարվել։ Ոստիկանության ղեկավարության շնորհիվ, զորքերի հրամանատարի շնորհիվ, ենթակաների շնորհիվ կարողացանք անել, որ բախում չլիներ։
-Ասում են՝ Ռադիոտունը գրավելու փաստը լեգիտիմ հիմք էր իշխանությունների համար, որ կանխեր այդ ամենը, սակայն ասում են՝ երբ զեկուցել են այդ օրը Ծաղկաձորում գտնված Սերժ Սարգսյանին, թե ինչ է կատարվում, թույլ չի տվել հատուկ գործողություններ իրականացնել։
-Ինքը միշտ թույլ չի տվել, որ ժողովրդի հետ բախում լիներ, մեկի մատը փուշ մտներ։ Դա բերեց նրան, որ առիթից օգտվեց ինչ-որ մի զոմբիացած մասսա, ու գնացին անկարգությունների, դարձավ հեղափոխություն։ Սերժ Սարգսյանը չուզեցավ արյուն դուրս գար, Նիկոլն ուզում էր դրան գնար, դրա համար էլ հեռացավ մարդը։
-Պարոն Երանոսյան, երբ Էրեբունուց Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին առեւանգեցին, ձերբակալեցին ու տարան, ո՞ւր տարան եւ ինչո՞ւ հետո ազատ արձակեցին։
-Դա եղել է հատուկ գործողություն, որը կատարել է ԱԱԾ-ն։ Մնացածը ես չգիտեմ՝ ուր տարան, ու դա ինձ չի էլ հետաքրքրել։ Իմ գործառույթը դա չէր, իմ գործառույթը միշտ եղել է՝ թույլ չտալ բախումներ։
-Ձեզ համար ամեն ինչ պա՞րզ էր 2018-ի դեպքերից, թե՞ բաներ կան, որ Ձեզ համար էլ են հարցական։
-Չէ, իմ համար հարցական չի, մարդիկ ուրիշ բաներ են ասում՝ տվեցին, էս կողմ, էն կողմ․․․ Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանը չուզեցավ արյունահեղություն լինի․․․ նա էն անձնավորությունն էր, որ որեւիցե անախորժություն եթե սկսվեր հանրապետությունում, ինքը կթողներ պաշտոնը։ Ես իմ ընկերական շրջապատի մեջ էլ եմ ասել։