Բաքվի բռնապետն այսօր լկտիորեն հայտարարել է՝ «․․․ և եթե ցանկանա, Հայաստանը նույնպես կարող է միանալ այդ միջանցքին»
Բաքվի բռնապետն այսօր լկտիորեն հայտարարել է՝ «․․․ և եթե ցանկանա, Հայաստանը նույնպես կարող է միանալ այդ միջանցքին»։ Խոսքը նոյեմբերի 9-ի ամոթալի հայտարարության համաձայն Հայաստանի տարածքով Նախիջևանը «մայրցամաքային» Ադրբեջանին միացնելիք միջանցքի մասին է։
Այսինքն, ըստ էության, նա «շռայլ պարգև» է անում մեզ Հայաստանի իսկ տարածքով ինչ-որ միջանցքի միանալու մեր հնարավորությունը չբացառելով։ Մինչդեռ Հայաստանի իբր իշխանությունների կողմից այս հարցով խայտառակության հետ սերտ աղերսներ ունեցող քար լռություն է։
Կներեք, իսկ կարո՞ղ է լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բռնապետը վաղն էլ «մեծահոգաբար» մեզ «թույլատրի» ցանկության դեպքում երթևեկել կան չերթևեկել Աբովյան փողոցով։
Բաքվի բռնապետն այսօր լկտիորեն հայտարարել է՝ «․․․ և եթե ցանկանա, Հայաստանը նույնպես կարող է միանալ այդ միջանցքին»