ԼՂ-ում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում․ դեսպանատուն
Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը:
«Դեսպանատունը բազմաթիվ դիմումներ է ստանում Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման և զոհվածների հարազատներին փոխանցելու վերաբերյալ: Լիովին կիսում ենք մարդկային մեծ ողբերգությանը բախված ընտանիքների տագնապն ու վիշտը: Ռուսաստանի խաղաղապահ կոնտինգենտը և հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնն անմիջականորեն ներգրավված են այդ սուր խնդրի լուծման մեջ՝ գործելով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների, ինչպես նաև լիազորված միջազգային կազմակերպությունների հետ սերտ համակարգմամբ: Այս հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում, որը հատուկ նշանակություն է տալիս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների համապարփակ իրականացմանը»,-ասված է հայտարարությունում:
ՌԴ դեսպանատունը հիշեցրել է, որ այս ողբերգական իրավիճակում հայտնվածներին օգնելու համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում զոհված, անհայտ կորած և գերեվարված զինծառայողների և այլ անձանց վերաբերյալ տեղեկատվության հավաքման և մշակման հատուկ հանձնաժողով:
ԼՂ-ում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է ՌԴ բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում․ դեսպանատուն
Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում անհայտ կորած զինծառայողների հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը: