Մեկնաբանություն

02.12.2020 00:25


Արա, խոսա, դեմդ փո՞ս ա... Ինչի՞ց է, որ նիկոլ փաշինյանը հակադարձում է բոլորին, բացի... ալիևից

Արա, խոսա, դեմդ փո՞ս ա... Ինչի՞ց է, որ նիկոլ փաշինյանը հակադարձում է բոլորին, բացի... ալիևից

Թշնամական երկրի ղեկավար ալիևը վերստին ինչ-որ հայտարարություններ է արել, որոնք, իրենց հերթին որոշակի հարցերի տեղիք են տալիս:

Վերցնենք թեկուզ այն դրվագը, որ ալիևը հայտարարում է, թե Լաչինի միջանցքի վերաբերյալ նախապես եղել է 30 կմ լայնությամբ միջանցքի տարբերակ, սակայն ինքը դրան կտրականապես դեմ է եղել և, ի վերջո, իրեն հաջողվել է ամրագրել 5 կմ լայնությամբ միջանցքի տարբերակը:

Հարցն այն չէ, թե ինչեր է ասում թշնամական երկրի ղեկավարը, որ վաղ թե ուշ ոչնչացվելու է որպես ռազմական հանցագործ և հայ ժողովրդի թշնամի: Հարցն այն է, որ նա, օրինակ, բացում է որոշակի փակագծեր, որոնք, լրացնելով այլ փաստերով ու դիտարկումներով, որոշակի պատկերացում ես կազմում իրավիճակի, այսպես ասած՝ «բանակցային ընթացքի» մասին:

Ցավոք, հետևությունները մխիթարական չեն: Մխիթարական չեն, որովհետև ստացվում է, որ թշնամին մինչև վերջ հետևողականորեն պնդել է իր դիրքորոշումը, իսկ դիմացը՝ որպես Հայաստանի ներկայացուցիչ հայտնված խրտվիլակը, անգամ տարրական պահանջներ չի էլ առաջադրել:

Տեսեք, ալիևը 30 կիլոմետրանոց միջանցքն ամեն գնով 5 կմ-ի վերածելու հարցում, ինչպես ասում են՝ «վիզ է դրել», իսկ օրինակ, փաշինյանը լայեղ չի արել, օրինակ, կոնկրետ առաջադրել ռազմագերիների վերադարձի կոնկրետ ժամկետներ անգամ:

Սա այն դեպքում, երբ թշնամու կողմից չգրավված, լիովին մեր զինուժի տրամադրության տակ եղած շրջանները, փաստորեն, հենց այնպես թշնամուն տալու համար շատ սեղմ ժամկետներին փաշինյանը փաստորեն համաձայնել է: Սա աբսուրդ է, առնվազն:

Առհասարակ, հարց է, փաշինյանը ի՞նչ է քննարկել, թեկուզ իր ստորագրած կապիտուլյացիոն թղթի շրջանակներում: Որևէ բան քննարկե՞լ է: Թե՞ ինչ դեմ են տվել, հեզիկ-նազիկ ստորագրել է:

Մեկ այլ հարց էլ է շատ հետաքրքիր: նիկոլ փաշինյանը միշտ ու, նույնիսկ հիմա խիստ ագրեսիվ, վիրավորական տոնայնությամբ արձագանքում է իր հրաժարականը պահանջող հայ քաղաքական գործիչներին, Հայաստանի քաղաքացիներին, հայ հասարակությանը: Անգամ փորձում է հոխորտալ:

Բայց «առյուծ կտրող» այդ «հսկա ջարդող և այլն» քաջնազարը, արի ու տես, որ մեկեն կուռկուռի ձագ է դառնում, երբ բանը հասնում է ալիևին: Դո՞ւք էլ եք նկատել, որ երբ պետք է հակադարձել, պատասխանել ալիևին, նիկոլ փաշինյանի ձայնը փորից չի ելնում: Քանի կար՝ նրա համար ալիևը «կիրթ ու կառուցողական» էր: Հիմա, երբ փաշինյանի սիրելի «կիրթ ու կառուցողականը» հրապարակավ նվաստացրեց ու ստորացրեց իրեն՝ «թավշյա» ծաղրածուին, երբ նրան ադրբեջանական հեռուստածաղրասյուժեների գլխավոր գործող անձ են դարձրել, սույն «ծեփեմ պատին, թաթիկները կտրեմ» փուչ «դուխավիկը» ձայն-ծպտուն չի հանում՝ կոնկրետ ալիևի դեմ:

Ինչո՞ւ:

Այդ ի՞նչ մութ գաղտնիքներ դեռ կան, որ հայերիս դեմ ոստիկանական ամենակեղտոտ հնարքների, ամենաբիրտ ուժի կիրառումից չխորշող, հայերիս դեմ ամենազզվելի բառապաշար գործածող, Արցախի հերոս նախկին հայ ղեկավարների հասցեին ամենաեղկելի բառեր գործածող կապիտուլյանտ-հողատուն... լռում է մեր թշնամու դեմ, ծպտուն իսկ չի համարձակվում հանել: Այնպես, որ քիչ է մնում ուսանողական տարիների սլենգով ասել՝ «արա՜, խոսա՛, դեմդ փո՞ս ա...»:

Նա՝ փաշինյանն ինչ-որ «մահացու» գաղտնիքներ էր ուզում բացահայտել ալիևի մասին: Այդպես էլ անհայտ մնաց, թե այդ ի՞նչ «գաղտնիք» էր: Իսկ հնարավո՞ր է, որ ալիևը այնպիսի գաղտնիքներ գիտի իր՝ փաշինյանի մասին, որ «թավշյա» ու գլխարկային «համարձակին» դարձնում է ձեռնասուն և իսկապես՝ բարխըտնի:

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը