Մենք պարտվում ենք նաև թշնամու հիբրիդային մենեջմենթին, մարքեթինգին, տեղեկատվական հոսքերին, մեր տեղեկատվական սահմանները չեն հսկվում
Եթե հավես անեք, կարդաք ու վերջում ձեր խիղճը չտանջի, ուրեմն բան պետք չի, իսկ եթե հակառակը լինի, մի փոքր մտածեք սրա մասին...
Արդեն սեփական լավ կրթական համակարգ ունենալն էլ է շատ հարաբերական։ Լավ կրթություն ստացած քաղաքացիներ ունենալը չի քննարկվում, որ պետության համար առաջնային է, բայց...
Լոկալ ինչ ակադեմիական կրթական համակարգ էլ ստեղծվի, ժամանակակից մարդու վրա ազդում են ոչ ֆորմալ կրթական ամպերը։
Իհարկե, կրթության ոլորտից դատողություններ անելու իրավունք ինձ չեմ վերապահում, բայց խնդրի այս հատվածը սերտորեն կապված է ոչ ֆորմալ կրթական տեղեկատվական ամպերի հետ։
Եթե չենք ուզում շարունակել մեր մեծամասնական հանրային կարծիքի ձեռքը կրակն ընկնել, պետք է հասկանանք որ հանրապետության տեղեկատվական սահմանները հսկել է պետք։
Մենք արդեն ունենք մի իրավիճակ (իսկ հետագայում հնարավոր է` այն ավելի երանգավորվի), երբ նույնիսկ ակադեմիական առումով լավ կրթություն ստացած շատ մարդիկ սեփական պետության, կառավարման մոդելների, իշխանություն ընտրելու գործընթացների մասին ունեն թշնամական հիբրիդային ալիքների խոշոր չափերի սնուցում (լավ թող որակումը սուբյեկտիվ լինի, բայց փաստ է, որ կա անկառավարելի սնուցում)։
Այդ սնուցումը համացանցում ու դրսում զանազան ՀԿ-ների միջոցով իրականացնում է ով ասես։ 1000-ավոր հայտնի ու անհայտ ՀԿ-ներ ու հիմնադրամներ գրավել են մեր ամենատարբեր ոլորտների անհատների ուղեղները։ Քիչ չեն փողով առնելու, կայացման դիմաց ուղեղն ու աշխարհընկալումը գրավ դնելու դեպքերը, որ ուշադիր նայենք, օրինակները շատ են։
Զարմանու՞մ եք, որ նորմալ ֆիրմաներում աշխատող կայացած մարդկանց շրջանում ապազգային մտքեր են շրջանառվում, դե մի զարմացեք, կրթությունն այլևս շատ հարաբերական է, աշխարհը փոխվել է։
Մենք պարտվում ենք նաև թշնամու հիբրիդային մենեջմենթին, մարքեթինգին, տեղեկատվական հոսքերին, մեր տեղեկատվական սահմանները չեն հսկվում։
Ու հիշեք` մեր թշնամին թուրքերն են, կապ չունի խաղաղ, թե պատերազմական վիճակում... կապ չունի Շոտլանդական հիմնադրամով, թե ադրբեջանական բանակով։
Մտածել է պետք, եթե իհարկե ձեր մտածելու օրգանը դեռ ձեզ է պատկանում...
Մենք պարտվում ենք նաև թշնամու հիբրիդային մենեջմենթին, մարքեթինգին, տեղեկատվական հոսքերին, մեր տեղեկատվական սահմանները չեն հսկվում