Քաղաքական

01.12.2020 15:20


Քոչարյանն է գալիս. Փաշինյանը կառավարական առանձնատան մոտ խոտերն այրելու ժամանակ հիստերիայի մեջ է ընկե՞լ

Քոչարյանն է գալիս. Փաշինյանը կառավարական առանձնատան մոտ խոտերն այրելու ժամանակ հիստերիայի մեջ է ընկե՞լ

Վերջին ելույթում Նիկոլը քաղաքացիներին ասում է՝ մի վախեցեք: Այդպես ասում է ամենավերջին վախկոտը, նայեք, թե քանի թիկնապահով է շրջապատված, քանի շարք ոստիկան է կառավարության առաջ, իր կեցավայրի շուրջ, իբրև իր վերջին հենարան՝ ինչ խաժամուժ է հավաքել կառավարական ամառանոցում: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աղվան Վարդանյանը, ով այսօր 13 հարց է բարձրացնում՝ անելով բացահայտումներ:

«Արդյո՞ք 2019 թվականի ամռան այն օրը, երբ Ռոբերտ Քոչարյանին դատարանն ազատ արձակեց, Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել:

Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել ընկճախտից:

Արդյո՞ք նա ամբողջ գիշեր դողդողացել է նաև տարիներ առաջ Կոշի կալանավայրում կին փաստաբանի ձեռքը բռնած:

Արդյո՞ք այդ նույն օրերին, երբ ամառանոցից դիմացի լանջին խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում:

Եվ արդյո՞ք մինչև Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, որ իրենք են խոտերը վառել, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը չի հանգստացել:

Մի վախեցեք, ասում է մեկը, ով մի շաբաթ բունկերից դուրս չի գալիս»,-ասաց Վարդանյանը՝ խոսելով նաև փողի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի կողմից առանձնահատուկ սիրո մասին:

Վարդանյանը ենթադրեց, որ այս տեղեկություններին կարող են տիրապետել նաև տարբեր երկրների համապատասխան մարմինները:

Այս խորագրի վերջին նյութերը