Քաղաքական

01.12.2020 15:17


Նիկոլ Փաշինյանը Վրաստանում ալկոհոլ օգտագործելուց հետո վրացական ղեկավարությունից կոնկրետ բա՞ն է խնդրել

Նիկոլ Փաշինյանը Վրաստանում ալկոհոլ օգտագործելուց հետո վրացական ղեկավարությունից կոնկրետ բա՞ն է խնդրել

Երբ հուլիսյան սահմանային միջադեպը Նիկոլը վերածում էր հերոսամարտի, ասում էր ջախջախել ենք Ադրբեջանին, աջ ու ձախ շքանշաններ էր բաժանում, նվաստացնում Ալիևին, չէր մոտեցնում արդյո՞ք պատերազմը: Հիմա ով է ում նվաստացնում, ծաղրում, ստորացնում: Արդյո՞ք որևէ մեկը կարող է հոդաբաշխ բացատրել, թե ինչու Նիկոլը չի համարձակվում կես բառ հակադարձել Ալիևին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հարցրեց Աղվան Վարդանյանը:

Վարդանյանն այսօր ասուլիսի ժամանակ 13 հռետորական հարց է տալիս, անելով բացահայտումներ:

«2020 թվականի մարտի սկզբին Նիկոլն այցելեց Վրաստան: Արդյո՞ք միակ ու անձնական խնդրանքը հարևան երկրի ղեկավարությունից, համարձակության համար բավական խմելուց հետո, եղել է հայկական սիգարետների ազատ տարանցումն ապահովելը»,-հարցրեց նա:

«Արդյո՞ք պատերազմի առաջին օրերին ՀՀ-ի անունից իբրև պաշտոնական բանակցող Իրան է գործուղվել մի շատ հայտնի, խոշոր սեփականատեր»,-ասաց նա:

Աղբյուրը՝ Analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը