Քաղաքական

01.12.2020 11:29


Սարի հետևում գեներալ կար, բայց զորքը մարտի մեջ չմտցրեց. հրաշքով փրկված երիտասարդը մանրամասներ է պատմում

Սարի հետևում գեներալ կար, բայց զորքը մարտի մեջ չմտցրեց. հրաշքով փրկված երիտասարդը մանրամասներ է պատմում

Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այստեղ է նաև մի երիտասարդ, ով եղել է Արցախ մեկնող ավտոբուսի մեջ: Այսօր անհետ կորածների թվում են նաև նրա եղբայրն ու ընկերները:

«Մեզ ասացին, որ պետք է գնանք A կետից B կետ, բայց չի նշվել, թե որն է B կետը: Գնացել ենք ու ընկել ենք շրջափակման մեջ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է իրեն հաջողվել շրջափակումից դուրս գալ, երիտասարդն ասաց՝ մի կերպ. «Մեր 12 հոգին հրամանատար չի ունեցել, իսկ սարի հետևում եղել է գեներալ, որը զորքը մարտի մեջ չի մտցրել, օգնություն ենք ուզել, չի եկել:

Մենք դուրս ենք եկել 5 հոգով, հետո 3 հոգի խիմիկներն են դուրս եկել: Իսկ հաջորդ օրը դուրս է եկել խիմիկների կամանդիրը, ով մարտի մեջ էր մնացել: Մարդը մեղք չունի: Կոնկրետ այս գործողությանն ուղարկել է գեներալ Մակարյան Անդրանիկը»,-ասաց երիտասարդը:

«Եթե ուղարկում են գործողության, մենք չենք գնում, պատասխանատվություն ա հասնում մեզ, բայց որ գնում մնում ենք… Եթե խոսք տան, որ իմ դիակը կհասցնեն տեղ, ես կգնամ տղերքի համար: Թող խոսք տան, որ իմ դիակը հետ կբերեն, եթե ինձ խփեն»,-ասաց տղան, ով ներկայացավ Կատանյան Դավիթ Լևոնի անուն ազգանուն հայրանունով:

Դավիթն ասաց, որ խիմիկների կամանդիրը չի փախել, իսկ գործողության ուղարկել է գեներալ Մակարյան Անդրանիկը, ով թող գա ու պատասխան տա:

Ներկաները նաև ասում են, որ առաջնագիծ ուղարկվողները զրահաբաճկոն չեն ունեցել:

Աղբյուրը՝ Analitik.am

Այս խորագրի վերջին նյութերը