Լրահոս

01.12.2020 11:23


46 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 843 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

46 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 843 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 843 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 135 967-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 29 քաղաքացի:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 17 դեպք:

Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 46 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 2752-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 1923 է, ընդհանուր առողջացածներինը՝ 110 365, փաստացի բուժվողներինը՝ 22 850: Մեկ օրում արվել է 2490 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 512617 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը